Ֆրեդերիկ Թոմաս Էլվորֆի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրեդերիկ Թոմաս Էլվորֆի
Ծնվել էհունվարի 10, 1830(1830-01-10)[1]
Մահացել էդեկտեմբերի 13, 1907(1907-12-13)[1] (77 տարեկան)
Մասնագիտությունլեզվաբան
ԱմուսինMana Kershaw?
Ծնողներհայր՝ Thomas Elworthy?[1], մայր՝ Jane Chorley?[1]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼոնդոնի հնահավաքների ընկերություն
ԵրեխաներCharles Elworthy?[1], Frank Elworthy?[1], Mary Elworthy?[1], Florence Elworthy?[1] և Fredrick Elworthy?[1]

Ֆրեդերիկ Թոմաս Էլվորֆի (անգլ.՝ Frederick Thomas Elworthy, հունվարի 10, 1830(1830-01-10)[1] - դեկտեմբերի 13, 1907(1907-12-13)[1]), անգլիացի բանասեր և հնահավաք։

Կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլվորֆին Վելիգթոնից բրդի ձեռնարկատեր Թոմաս Էլվորֆիի և նրա կնոջ` Ուիլյամ Քորլիի դստեր` Ջեյնի ավագ որդին էր։ Նա ծնվել է Վելինգթոնում, 1830 թվականի հունվարի 30-ին և սովորել է Դենմարք Հիլում գտնվող մասնավոր դպրոցում։ Չնայած պատանեկության տարիներից բավականին աշխատասեր է եղել, նա հեղինակություն չի ունեցել մինչև իր կյանքի միջին տարիները[2]։

Նա նախ եղել է նշանավոր բանասեր, հետո` ֆոլկլորի գրող։ Նրա` չար աչքի և հարակից սնահավատության մասին երկու գրքերը պարունակում են բազմաթիվ հետաքրքիր տեղեկություններ, որոնք հավաքվել են Իսպանիայում, Իտալիայում և այլ երկրներում ճանապարհորդությունների ընթացքում, որոնցից նա ստեղծել է գոյություն ունեցող հմայիլների, թալիսմանների, կախազարդերի թերևս լավագույն հավաքածուն. այս հավաքածուն պատկանում էր նրա այրուն, որի մահվանից հետո այն կտակվել է Թոնթոնի հնագիտական միության թանգարանին։

Նա թղթակցել է Archæologia կազմակերպությանը, եղել է Բանասիրության միության խորհրդի անդամ և 1891-1896 թվականներին եղել է Սոմերսեթշայերի հնագիտական միության պատասխանատու քարտուղարը, Proceedings-ի, ինչպես նաև` Դևոնշայեր միության համար գրել է որոշ արժեքավոր հոդվածներ[2]։

Նա լավ լեզվաբան էր և նշանակալի հմտություններ էր ձեռք բերել որպես ջրանկարիչ և գծանկարիչ։ Կարևոր եկեղեցական էր, և Վելինգտոնի բոլոր սրբերի եկեղեցու վերակառուցումը իր ջանքերի շնորհիվ է իրականացվել։ Նա օրենսդիր էր, երեցփոխ, Վելիգթոնի դպրոցի խորհրդի ակտիվ անդամ և նշանավոր մասոն[2]։

1906 թվականի ամռանը սկսված հիվանդությունից հետո նա մահացել է Վելինգթոնի Ֆոքսդաունում գտնվող իր բնակավայրում, 1907 դեկտեմբերի 13-ին և թաղվել է տեղի եկեղեցու բակում[2]։

Աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 1,12 1,13 1,14 Lundy D. R. The Peerage
  2. 2,0 2,1 2,2 2,3 Hunt, 1912
  3. «Review of The Evil Eye by Frederick Thomas Elworthy». The Saturday Review of Politics, Literature, Science and Art. 79 (2059): 482–483. 1895 թ․ ապրիլի 13.
  4. «Review of Horns of Honour by Frederick Thomas Elworthy». The Athenæum (3782): 504. 1900 թ․ ապրիլի 21.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]