Ֆրանսիշկու Շավիեր Ամարալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիշկու Շավիեր Ամարալ
Դիմանկար
Ծնվել էդեկտեմբերի 3, 1937(1937-12-03)
ԾննդավայրTuriscai, Պորտուգալական Թիմոր
Մահացել էմարտի 6, 2012(2012-03-06)[1] (74 տարեկան)
Մահվան վայրԴիլի, Արևելյան Թիմոր
Քաղաքացիություն Արևելյան Թիմոր
ԿրոնՀռոմի Կաթոլիկ եկեղեցի
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններMember of the National Parliament of East Timor? և Արևելյան Թիմորի նախագահ
ԿուսակցությունTimorese Social Democratic Association?
 Francisco Xavier do Amaral Վիքիպահեստում

Ֆրանսիշկու Շավիեր դու Ամարալ (պորտ.՝ Francisco Xavier do Amaral, դեկտեմբերի 3, 1937(1937-12-03), Turiscai, Պորտուգալական Թիմոր - մարտի 6, 2012(2012-03-06)[1], Դիլի, Արևելյան Թիմոր), Արևելյան Թիմորի պետական գործիչ, երկրի առաջին նախագահը մինչև Ինդոնեզիայի ներխուժումը (1975)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկանել է մամբայի ժողովրդին[2]։ Ծնվել է Թիմորի առաջնորդներից մեկի՝ Լիուրիայի ընտանիքում։ Ավարտել է Մակաոյում գտնվող ճիզվիտական Սուրբ Խոսեի ճեմարանը՝ ստանալով քահանա դառնալու հնարավորություն։ Սակայն դրա փոխարեն 1963 թվականին նա աշխատանքի է անցել Դիլի մաքսատանը։ Միևնույն ժամանակ նա դարձել է Արևելյան Թիմորի ամենահայտնի քաղաքական ակտիվիստներից և մտավորականներից մեկը։ 1974 թվականի Նիկոլաու Լոբատուի և Ժոզե Ռամուշ-Օրտայի հետ հիմնադրել է հեղափոխական ճակատ՝ Արևելյան Թիմորի (ՖՐԵՏԻԼԻՆ) անկախության համար։ Այդ կազմակերպության ղեկավար նա հռչակվել է Մոզամբիկի անկախության հռչակման միջոցառումների ժամանակ։

1975 թվականի նոյեմբերի 28-ին Ամարալը հռչակել է Արևելյան Թիմորի անկախությունը Պորտուգալիայից, անցկացվել է երդմնակալության արարողություն և նա դարձել է երկրի առաջին նախագահ։ Սակայն արդեն 9 օր անց՝ դեկտեմբերի 7-ին, ինդոնեզական զորքերի ներխուժումից հետո նա ստիպված է եղել թաքնվել լեռներում[3]։ 1977 թվականին նա հրաժարական է տվել կուսակցության ղեկավարի պաշտոնից՝ Արևելյան Թիմորի ինդոնեզական օկուպացիայի քաղաքականության վերաբերյալ նրա քաղաքականության հետ անհամաձայնության պատճառով։ Ինդոնեզացիների հետ բանակցելու հետևանքով կուսակիցների կողմից դավաճանության մեջ մեղադրվելուց հետո փաստացի գտնվել է գերու դերում։

1978 թվականին գերեվարվել է օկուպացիոն զորքերի կողմից և գտնվել տնային կալանքի տակ՝ ապրելով Թիմորի հատուկ զորքերի բաժանմունքի հրամանատար, գնդապետ Դադինգ Կալբուադիի մոտ՝ սկզբում Բալիում, իսկ 1983 թվականից՝ Ջակարտայում։ Ինդոնեզիայի իշխանությունները պարբերաբար օգտագործել են Ամարալին քարոզչական նպատակներով, 1979 թվականին նրան նշանակել են Արևելյան Թիմորի անվանական փոխնահանգապետ։ 1993 թվականին նա ընդգրկվել է Ինդոնեզիայի պատվիրակության կազմում, որը ձևավորվել է Քեմբրիջում Թիմորի կարգավիճակի շուրջ բանակցություններ վարելու համար։

1999 թվականին երկրի անկախության հռչակումից հետո քաղաքական գործիչը վերադարձել է հայրենիք։ Չնայած ՖՐԵՏԻԼԻՆԻ վերականգնմանը՝ 2001 թվականին նա ստեղծել է սեփական Պահպանողական կուսակցությունը՝ Թիմորական սոցիալ-դեմոկրատական ասոցիացիան, որը գոյություն է ունեցել 1970 թվականից, սակայն վերանվանվել է ՖՐԵՏԻԼԻՆ։ Ասոցիացիայից նա ընտրվել է երկրի խորհրդարանի անդամ, որի պատգամավոր է մնացել մինչև մահ։ 2002 թվականին նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, սակայն ստացել է ընտրողների ձայների ընդամենը 17,3 տոկոսը, 2007 թվականին երկրորդ անգամ է առաջադրվել[4], և նրան պաշտպանել է քվեարկածների 14,39 տոկոսը[3][5]։ Հաջողոության չհասած մյուս թեկնածուների հետ միասին փորձել է վիճարկել ընտրությունների արդյունքները Գերագույն դատարանում, սակայն ապարդյուն։

2011 թվականի ապրիլին Սոցիալ-դեմոկրատական ասոցիացիայի նախագահի պաշտոնում նրա փոխարեն ընտրվեց Ալբերտու դու Կոշտան։

Ֆրանսիշկու Շավիեր դու Ամարալ մահացել է Դիլում 2012 թվականի մարտի 6-ի, 74 տարեկան հասակում[3]։ Թաղվել է Դիլի Metinaro հերոսների գերեզմանատանը[3][6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 East Timor founding father Francisco Xavier do Amaral dies
  2. Asian survey, University of California Press, 2003, Volume 43, Issues 4–6, p. 754
  3. 3,0 3,1 3,2 3,3 Alford, Peter (2012 թ․ մարտի 7). «Resistance-era president of East Timor, Francisco Xavier do Amaral, dies in Dili, aged 74». The Australian. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 6-ին.
  4. "Timorese prepare to elect new president", Australian Associated Press (The Sydney Morning Herald), 10 March 2007.
  5. Results of 2007 presidential election Արխիվացված 16 Փետրվար 2008 Wayback Machine, East Timor Election Commission website.
  6. McKittrick, David (2012 թ․ մարտի 14). «Francisco Xavier do Amaral: Politician who helped lead thestruggle to liberate East Timor». The Independent. London.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանսիշկու Շավիեր Ամարալ» հոդվածին։