Ֆտորապլաստ
Ֆտորապլաստներ կամ ֆտորլոններ, ֆտոր պարունակող պլասամասսաների տեխնիկական անվանումը ԽՍՀՄ–ում և ՌԴ-ում[1], էթիլենի ֆտորածանցյալների հոմոպոլիմերներն ու ֆտոր պարունակող այլ օլեֆինների հետ նրանց համապոլիմերներն են։
Առավել կարևոր են պոլիքառաֆտորէթիլենն ու պոլիեռֆտորքլորէթիլենը, որոնք ունեն բարձր քիմիա, ջերմա, ցրտա և մթնոլորտակայունություն, արժեքավոր ֆիզիկական հատկություններ։ Սպիտակ, բյուրեղական ամուր նյութեր են։
Պոլիքառաֆտորէթիլեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլիքառաֆտորէթիլեն (–CF2-CF2–)ո, մոլ․ զանգվածը՝ 5·105–2·106, խտությունը՝ ~2200 կգ/մ3 (20°С)։ Կայուն է ուժեղ օքսիդիչների, վերականգնիչների, թթուների, հիմքերի, օրգանական լուծիչների նկատմամբ։ Չափերն ու ձևը չի փոխում ջրում, հեղուկ վառելանյութերում և յուղերում։ Ֆիգիոլոգիապես իներտ է։ Որոշակի էլաստիկությունը պահպանում է մինչև –269 °C սառեցնելիս։ Հալվելիս (327°С) դառնում է թափանցիկ, քայքայվում է 415 °C-ում։ Կազմում է ֆտորապլաստների համաշխարհային արտադրանքի շուրջ 85%–ը։
Պոլիեռֆտորքլորէթիլեն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պոլիեռֆտորքլորէթիլեն (–CF2–CFCl–)ո, մոլ․ զանգվածը՝ 56000– 360000, խտությունը՝ 2090–2160 կգ/մ3 (25 °C)։ Աշխատանքային ջերմաստիճանային տիրույթը՝ –196-190 °C։
Ֆտորապլաստները ստանում են ռադիկալային պոլիմերմամբ, վերամշակում ջերմապլաստների համար ընդունված եղանակներով։ Օգտագործվում են էլեկտրա– և ռադիոտեխնիկայում, ավիացիոն, հրթիռային տեխնիկայում, մեքենաշինության, քիմիական և ատոմային արդյունաբերության, բժշկության մեջ և այլն։
ԽՍՀՄ–ում պոլիքառաֆտորէթիլենը թողարկվել է ֆտորլոն–4, պոլիեռաֆտորքլորէթիլենը՝ ֆտորլոն–3, ԱՄՆ–ում՝ համապատասխանաբար տեֆլոն և կել–F անվանումներով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- А. К. Пугачев. «Об истории создания отечественных фторполимеров» (PDF). Интернет-ресурс www.ftorpolymer.ru.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Химический энциклопедический словарь / гл. редактор И. Л. Кнунянц. — Сов. энциклопедия, 1983. — С. 639. — 792 с.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆտորապլաստ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 697)։ |