Ֆուքսիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆուքսիա
Ֆուքսիա
Fuchsia ‘Land van Beveren’
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Կարգ Մրտածաղկավորներ
Ընտանիք Ապուզանազգիներ
Ցեղ Ֆուքսիա
Լատիներեն անվանում
Fuchsia L. (1753)


Wikispecies-logo.svg
Դասակարգումը
Վիքիցեղերում

Commons-logo.svg
Պատկերներ
Վիքիպահեստում




Ֆուքսիա (լատիներեն՝ Fúchsia), պատկանում է ապուզանազգիների (Onargraceae) ընտանիքին։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Fuchsia boliviana 3.jpg

Ֆուքսիա անունը տրվել է ի պատիվ գերմանացի բուսաբան Ֆուքսի։ Մշտադալար բույս է, ձմռանը ջերմատներում կամ բնակարաներում ցածր ջերմաստիճանի տակ կամ խոնավության պակասի դեպքում տերևաթափ է լինում։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծաղիկները կախված են, հասարակ են և լիաթերթ։ Պսակաթերթերի և բաժակաթերթերի գույները տարբեր են լինում։ Որոշ պսակաթերթերի ծաղիներ իրենց դասավորության շնորհիվ նմանվում են ձագարի։ Տեսակներ էլ կան, որոնց ծաղիկները բաժակների երկարության հետևանքով խողովակի ձև ունենում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջերմոցներում, բնակարաններում մշակվում են ֆուքսիայի բազմաթիվ տեսակներ։

Հիմնական տեսակներն են՝

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուքսիաները բազմանում են կտորներով, որոնք ստացվում է ջերմոցներում։ Կտորները տնկում են բազմացման արկղերում, մաքուր լվացած ավազի մեջ։ 10-12 °C ջերմության պայմաններում դրանք արմատակալում են 10-20 օրվա ընթացքում։ Գարնանը ջերմաստիճանի բարձրացման հետևանքով ֆուքսիան սկսում է ավելի վատ աճել, այդ իսկ պատճառով պետք է տեղափոխել ծառերի ստվերի տակ։ Տնկած երիտասարդ բույսերը կարելի է պահել նաև պատուհանի գոգերին, որտեղ արևն ընկնում է միայն առավոտյան և երեկոյան ժամերին։ Ձմռան ամիսներին ֆուքսիաները պահում են առը ջերմոցներում և ավելի սակավ են ջրում։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծաղկաբուծություն, Հ. Նարինջյան
  • Gerda Manthey։ Fuchsien. Verlag Eugen Ulmer, Stuttgart 1987, ISBN 3-8001-6348-9
  • Miep Nijhuis։ Fuchsien-Atlas. Verlag Eugen Ulmer, Stuttgart 1994, ISBN 3-8001-6546-5
  • Andreas Fellner։ Fuchsien. Aufzucht und Pflege. Av Buch, ISBN 978-3-7040-2253-0
  • Heinz-Dieter Krausch։ Kaiserkron und Päonien rot... - Entdeckung und Einführung unserer Gartenblumen. Dölling und Galitz Verlag, Hamburg 2003, ISBN 3-935549-23-7
  • Walter Erhardt u. a.։ Der große Zander. Enzyklopädie der Pflanzennamen. Band 2. Verlag Eugen Ulmer, Stuttgart 2008. ISBN 978-3-8001-5406-7

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]