Ֆուրրինալիաներ
Արտաքին տեսք
Ֆուրրինալիա (կամ Ֆուրիանալիա), հին հռոմեական տոն, որը տոնվում էր հուլիսի 25-ին, նվիրված էր Ֆուրրինա աստվածուհուն։ Վարոսը գրում է, որ Ֆուրրինալիան հասարակական տոն էր (feriae publicae dies)։ Եվ տոնը, և աստվածուհու պաշտամունքը անորոշ էին.։ Վարոսը[1] նշում է, որ անգամ ուշ հանրապետության շրջանում Հռոմի քաղաքացիների մեծ մասը չգիտեր աստվածուհու անունը[2]։ Հայտնի է, որ 50 ֆլամիններից մեկը ծառայում էր Ֆուրրինային, հետևաբար նաև ղեկավարում էր տոնակատարությունը[3]։ Ըստ Վարոսի Ֆուրրինան ունեցել է իրեն նվիրված լուկուս Յանիկուլում բլրի վրա, որը նաև տոնակատարության իրականացման վայրն եր։ Ֆուրրինան կապ ուներ ջրի պաշտամունքի հետ։ Հավանաբար Ֆուրրինալիան եզրափակում էր ջրային տոները հուլիսի 19-ին և 21-ին՝ Լուկարիա , 23-ին՝ Նեպտունալիա)[4][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Varro, De lingua latina 5.84.
- ↑ Nunc vix nomen notum paucis: Varro, De lingua latina 6.19.
- ↑ Varro, De lingua latina 6.19: cuius deae honos apud antiquos, nam ei sacra instituta annua et flamen attributus.
- ↑ Ken Dowden, European Paganism: The Realities of Cult from Antiquity to the Middle Ages (Routledge, 2000), p. 239.
- ↑ Robert Schilling, "Neptune," Roman and European Mythologies (University of Chicago Press, 1992, from the French edition of 1981), p. 138. This was the earlier view of Georg Wissowa.