Ֆուտբոլ 365

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուտբոլ 365
Տեսակշաբաթաթերթ
Լեզուհայերեն

«Ֆուտբոլ 365», հայկական մարզական շաբաթաթերթ։ Լույս է տեսնում 2005 թվականից Երևանում։ Հիմնադիր-խմբագիրը Գևորգ Բուռնուզյանն է։

Պարբերականը տպագրում է բացառապես ֆուտբոլին առնչվող նյութեր։ Ներկայացնում է Հայաստանի, Անգլիայի, Իսպանիայի, Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի ֆուտբոլի առաջնությունների վիճակագրական տվյալները, պատմում հայտնի ֆուտբոլիստների մարզական ուղու մասին։ Աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ընթացքում լույս է ընծայում օրացույց-հավելվածներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։