Ֆուադ Նագիև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆուադ Նագիև
Ծնվել էհուլիսի 22, 1975(1975-07-22) (48 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Ադրբեջան
ԿրթությունQ111016489? և Faculty of Law of Baku State University? (1997)
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններChairman of the State Tourism Agency?

Ֆուադ Հյումբաթ օկլի Նագիև (ադրբ.՝ Fuad Hümbət oğlu Nağıyev, հուլիսի 22, 1975(1975-07-22), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Ադրբեջանի պետական գործիչ, Ադրբեջանի զբոսաշրջության պետական գործակալության ղեկավար[1][2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուադ Նագիևը ծնվել է 1975 թվականի հուլիսի 22-ին Բաքու քաղաքում։ Սովորել է Բաքվի թիվ 23 միջնակարգ դպրոցում։ 1992-1997 թվականներին սովորել է Բաքվի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։ 1997-2000 թվականներին ուսումը շարունակել է որպես ԱՀ Գիտությունների ակադեմիայի փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ասպիրանտ 1997-2000 թվականներին։ 1998 թվականների սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին սովորել է Անգլիայի Բիրմինգհեմի համալսարանում[3]։

2004-2006 թվականներին նա աշխատել է որպես օդանավակայանի Գեյթ Բիզնես ավիացիայի վարչության պետ։ 2006-2009 թվականներին եղել է «Փաշա Ինշաաթ» ընկերության տնօրեն։ 2007-2009 թվականներին աշխատել է որպես «Բաքվի Դեմիր-Բետոն» ընկերության գլխավոր տնօրեն։

2010-2014 թվականներին աշխատել է որպես ԱՀ մշակույթի և զբոսաշրջության նախարարության իրավաբանական հատվածի ավագ խորհրդական։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես նախարարի օգնական։

2018 թվականի ապրիլի 20-ին Նախագահ Իլհամ Ալիեւի կողմից ստորագրված հրամանագրով ստեղծվել է ԱՀ զբոսաշրջության պետական գործակալություն։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի 2018 թվականի ապրիլի 21-ի հրամանով ՝ Ֆուադ Հումբաթ օղլու Նագիևը նշանակվել է գործակալության ղեկավար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]