Ֆուադ Մուրադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆուադ Մուրադով
Fuad Muradov.jpg
 
Կրթություն՝ Արդբեջանի պետական նավթային ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր հուլիսի 22, 1979(1979-07-22) (42 տարեկան)
Ծննդավայր Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Azerbaijan.svg Ադրբեջան

Ֆուադ Ռաուֆ օկլի Մուրադով (ադրբ.՝ Muradov Fuad Rauf oğlu, հուլիսի 22, 1979(1979-07-22), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ադրբեջանցի հասարակական-քաղաքական գործիչ, Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ[1], ԱՀ երիտասարդների կազմակերպությունների ազգային խորհրդի 4-րդ նախագահ, Ադրբեջանի Հանրապետության Միլի Մեջլիսի պատգամավոր՝ III, IV և V գումարումների։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆուադ Մուրադովը ծնվել է 1979 թվականի հուլիսի 22-ին Բաքու քաղաքում։ 1986-1996 թվականներին սովորել է Բաքվի թիվ 6 միջնակարգ դպրոցում։ 2000 թվականին ավարտել է Ադրբեջանի պետական ​​նավթային ակադեմիայի կառավարման ֆակուլտետը։ 2002 թվականին նա ավարտել է մագիստրատուրան։ Նա եղել է ասպիրանտ և գիտաշխատող Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի։ 2010 թվականին պաշտպանել է դիսերտացիան։ Քիմիական գիտությունների դոկտոր է։ Նա 10 գիտական ​​աշխատությունների և մենագրության հեղինակ է։

Տիրապետում է ադրբեջաներեն, ֆրանսերեն, ռուսերեն և անգլերեն։ Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2002-2004 թթ. - ԱՀ երիտասարդների կազմակերպության ազգային խորհրդի գլխավոր քարտուղար։
  • 2004–2012 թթ. - ԱՀ երիտասարդների կազմակերպության ազգային խորհրդի նախագահ։
  • 2005 թ. - Ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսի III գումարման պատգամավոր[2]։
  • 2006 թ. - Հարավային Կովկասի խորհրդարանական նախաձեռնող խմբի անդամ։
  • 2008 թ. - Կոռուպցիայի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի Գլոբալ աշխատանքային խմբի անդամ։
  • 2010 թ. - Ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսի IV գումարման պատգամավոր։
  • 2011–2018 թթ. - «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի էներգետիկ անվտանգության կոմիտեի համանախագահ։
  • 2012 թ. - Ընտրվել է «Մեծ մետաքսի ճանապարհ» միջազգային երիտասարդների միության նախագահ։
  • 2015 թ. - Ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության Միլի մեջլիսի V գումարման պատգամավոր։
  • 2018 թ. - Ադրբեջանի Հանրապետության սփյուռքի հետ աշխատանքի պետական ​​կոմիտեի նախագահ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]