Ֆոնտաննայա փողոց (Վոլժսկի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆոնտաննայա փողոց
Երկիր Ռուսաստան
Գտնվում էՎոլգոգրադի մարզ
ՏեղանքՎոլժսկի

Ֆոնտաննայա փողոց (ռուս.՝ Фонтанная улица), փողոց Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքում։ Գտնվում է քաղաքի հին թաղամասում։

Ֆոնտաննայա փողոցի տեսքը Հիդրոշինարարների հուշահամալիրից
Գավառագիտական թանգարանի շենք, Ֆոնտաննայա 10

Այս վայրում կառուցվել և գործարկվել է քաղաքի առաջին շատրվանը։ Ծաղկաթմբերով և ռոտունդներով հանգստի անկյունը շինարարների սիրելի վայրն էր[1]։ Զբոսանքների հայտնի վայր է։ Փողոցը սկսվում է Լենինի պողոտայից և Պալատական հրապարակից, որի մյուս կողմում գտնվում է «Հիդրոշինարարներ» մշակույթի և հանգստի զբոսայգու մուտքը։ Փողոցի սկզբնամասում՝ Լենինի պողոտայի խաչմերուկում է գտնվում «ՄԱՆ» առևտրային ցանցի «Պլյուս» հանրախանութը։ Փողոցի վերջում է գտնվում քաղաքի առաջին շինարարներին նվիրված շատրվանով հուշարձանը և Ախտուբա գետի զառիվայրը։

Անվանափոխության պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1967 թվականին փողոցը կոչվել է «Հոկտեմբերյան 50-ամյակ»[1][2]։ 1994 թվականին, երբ տոնվել է Վոլժսի քաղաքի 40-ամյա տարելիցը, վերականգնվել է 1954 թվականի անվանումը։

Տեսարժանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆոնտաննայա փողոցում է ապրել տեղացի բանաստեղծ, Վոլգայի հիդրոէլեկտրակայանի կառուցող Ա. Ի. Բարանչիկովը։ Տունը, որտեղ ապրել է գրողը, փակցվել է հուշատախտակ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «Улицы Волжского. Фонтанная улица». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2018 թ․ հունիսի 15-ին.
  2. Переименованные улицы Волжского
  3. Мемориал первостроителям города

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]