Ախտուբա, Վոլգա գետի ձախ բազուկը, որ նրանից անջատվում է Վոլգոգրադ քաղաքից վերև, թափվում է նրա Բուզան բազուկի մեջ։ Երկարությունը 537 կմ է։ Ախտուբայի ափին է գտնվում Վոլժսկի (բազուկի սկզբնամասում), Լենինսկ, Ախտուբինսկ քաղաքները։
Ենթադրում են, որ անվանումը (ռուսերեն՝ А́хтуба) ունի թյուրքական ծագում, կազմված է ակ «սպիտակ» և տուբա «հորձանք» բառերից[1]։