Վոլժսկիի պատմա-գավառագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վոլժսկիի պատմա-գավառագիտական թանգարան
Տեսակթանգարան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՎոլժսկի
Հիմնադրվել էապրիլի 4, 1970
Քարտեզ
Քարտեզ

Վոլժսկիի պատմա-գավառագիտական թանգարան (ռուս.՝ Волжский историко-краеведческий музей), հնագույն թանգարան Վոլժսկի քաղաքում։ 2014 թվականից (քաղաքի թանգարանային և ցուցահանդեսային տարածքների միավորումից հետո) հանդիսանում է Վոլժսկիի թանգարան-ցուցահանդեսային համալիրի մասնաճյուղը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վոլժսկիի պատմա-գավառագիտական թանգարանը բացվել է 1970 թվականի ապրիլի 4-ին որպես Վոլգոգրադի պատմա-գավառագիտական թանգարանի մասնաճյուղ։ Թանգարանի առաջին ղեկավարն է եղել Կ. Վ. Միտեևան։ Բացման ժամանակ թանգարանն ունեցել է ավելի քան 4000 նմուշներ, որոնցից շատերը Վոլժսկիի հիդրոէլեկտրակայանի, արդյունաբերական ձեռնարկությունների, մշակութային և հասարակական կյանքի պատմության հետ կապված փաստաթղթեր ու առարկաներ են։ Թանգարանի աշխատակիցները զբաղվում են Զավոլժե տարածքի ուսումնասիրությամբ։

1994 թվականի օգոստոսից թանգարանը սկսում է իր «նոր» պատմությունը՝ մասնաճյուղից դառնալով լիարժեք պատմական-գավառագիտական թանգարան։ Ավելի քան 20 տարի թանգարանը հաջողությամբ ղեկավարել է Ա. Ի. Խորիշևան[1]։ Հավաքվել է ազգային տարազների, ինքնաեռների, ամանեղենի եզակի նմուշներ։

2012 թվականից Վոլժսկիի թանգարան-ցուցահանդեսային համալիրը, որի կազմում է ընդգրկվել նաև պատմա-գավառագիտական թանգարանը, ղեկավարում է Ս. Ա. Անիսինը։

2017 թվականի հունվարից «Վոլժսկիի թանգարան-ցուցահանդեսային համալիրի» տնօրեն է դարձել Ռուսաստանի դիզայներների միության անդամ Միխայիլ Սայֆուտդինովը[2]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում պահում է շուրջ 70000 ցուցանմուշ։ Հիմնական մասը կազմում են թեմատիկ հավաքածուները, կան նաև տիպաբանական հավաքածուներ`գեղանկարներ, գրաֆիկա, դրամագիտություն, ֆալերիստիկա, ինչպես նաև ժամացույցների, հագուստի, կահույքի, ամանեղենի հավաքածուներ։

Թանգարանն ունի հետևյալ մշտական ցուցադրությունները՝ «Վոլժսկիի ՀԷԿ-ի կառուցման պատմությունը», «Քոչվորների աշխարհը», «Վերին Ախտուբա գյուղի պատմությունը», «Կազակական կեցաղային սենյակ», ինչպես նաև Վոլժսկիի նկարիչների աշխատանքները։

Պատմա-գավառագիտական թանգարանը հանդիսանում է մշակութային աշխատանքների հիմնական քաղաքային կենտրոններից մեկը։ Թանգարանում անցկացվում են ստեղծագործական երեկոներ և հանդիպումներ նվիրված համառուսական և տեղական հիշարժան օրերին, կազմակերպվում են քաղաքային արվեստագետների դասախոսություններ և վարպետության դասեր, կլոր սեղաններ և սեմինարներ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В Волжском открылась выставка народных костюмов
  2. «Сайфутдинов Михаил Адельевич - Волжский.ру». www.volzsky.ru. Վերցված է 2017 թ․ մայիսի 7-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]