Jump to content

Ֆլորին Նիցե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆլորին Նիցե
Քաղաքացիությունը  Ռումինիա
Ծննդյան ամսաթիվ հուլիսի 3, 1987(1987-07-03)[1][2] (36 տարեկան)
Ծննդավայր Բուխարեստ, Ռումինիա
Հասակ 185 սանտիմետր
Քաշ 74 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
2007—2013 Ռումինիա Կոնկորդիա 117 (0)
2013—2018 Ռումինիա Ստյաուա 87 (0)
2018—2023 Չեխիա Սպարտա (Պրահա) 92 (0)
2023  Չեխիա Պարդուբիցե 17 (0)
2023— Թուրքիա Գազիանտեպ 20 (0)
Ազգային հավաքական
2017— Ռումինիա Ռումինիա 19 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ 06.02.2024:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ 21.3.2023

Ֆլորին Կոնստանտին Նիցե (ռումիներեն՝ Florin Constantin Niță, հուլիսի 3, 1987(1987-07-03)[1][2], Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի ֆուտբոլիստ, դարպասապահ։ Թուրքական «Գազիանթեպ» ակումբի[3] և Ռումինիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1987 թվականի հուլիսի 3-ին Բուխարեստում։ «Կոնկորդիա» ակումբի (Կյաժնա) ֆուտբոլային դպրոցի սան է։ Մեծահասակների ֆուտբոլային կարիերան սկսել է 2007 թվականին նույն ակումբի հիմնական թիմում, որտեղ անցկացրել է վեց մրցաշրջան՝ մասնակցելով առաջնության 117 հանդիպման։ Լիգայում իր առաջին հանդիպումն անցկացրել է «Սպորտուլ» ակումբի դեմ։

«Ստյաուա» ակումբի կազմին միացել է 2013 թվականի ամռանը, սակայն զիջել է Չիպրիան Տետերուշանուին՝ առաջին մրցաշրջանում խաղալով միայն առաջնության 5 խաղում։ Նույնիսկ այն բանից հետո, երբ 2014 թվականի ամռանը Տետերուշանուն հեռացել է թիմից, Ֆլորինը չի կարողացել դառնալ հիմնական դարպասապահը՝ զիջելով նորեկ Գիեդրիուս Առլաուսկիսին։

2018 թվականի փետրվարին տեղափոխվել է չեխական «Սպարտա»[4]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիմային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռումինիայի չեմպիոն - 2013/14, 2014/15
  • Ռումինիայի գավաթակիր - 2014/15
  • Ռումինիայի լիգայի գավաթակիր - 2014/15, 2015/16
  • Ռումինիայի սուպերգավաթակիր - 2013

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «TRANSFER: FLORIN NITA GAZİANTEP'TE!» (թուրքերեն). GAZİANTEP. Արխիվացված օրիգինալից 2023 թ․ սեպտեմբերի 16-ին. Վերցված է 2023 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «Nita ve Spartě, Dúbravka v Newcastlu. Úžasný krok, řekl slovenský gólman» (չեխերեն). idnes.cz. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ փետրվարի 2-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆլորին Նիցե» հոդվածին։