Ֆլորա Քերոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox med.png
Ֆլորա Քերոբյան
Ծնվել էդեկտեմբերի 30, 1924(1924-12-30)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մահացել էհոկտեմբերի 17, 2003(2003-10-17) (78 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան
ՄասնագիտությունՌենտգենաբանություն
Գիտական աստիճանբժշկական գիտությունների դոկտոր (1967) և պրոֆեսոր (1969)
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան

Քերոբյան (Խերոբյան) Ֆլորա Արշավիրի (դեկտեմբերի 30, 1924(1924-12-30), Դոնի Ռոստով, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ - հոկտեմբերի 17, 2003(2003-10-17), Երևան, Հայաստան), հայ խորհրդային ռենտգենաբան։ Բժշկական գիտությունների դոկտոր (1967), պրոֆեսոր (1969

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը (1945), 1946 թվականից աշխատում է ՀԽՍՀ առողջապահության նախարարության ռենտգենաբանության և ուռուցքաբանության Բ․ Ֆանարջյանի անվան ԳՀԻ-ում, 1955 թվականից՝ ոսկրահոդային և միզասեռական համակարգերի ախտաբանության ռենտգենախտորոշման բաժանմունքի, 1981 թվականից՝ ռենտգենառադիոլոգիայի բաժնի վարիչ, միաժամանակ դասավանդել է Երևանի բժշկական ինստիտուտի ռենտգենաբանության ամբիոնում[1]: Քերոբյանի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են Յուինգի ուռուցքների ռենտգենախտորոշման, բջջաբանության և ախտաբանական ձևաբանության հարցերին։ Ուսումնասիրել և ներդրել է տոմոգրաֆիայի հատուկ մեթոդ։ Քերոբյանը 1976 թվականից ՀՍԽՀ առողջապահության նախարարության գլխավոր ռենտգենաբանն է[2]։ 1989-1999 թվականներին եղել է Ռենտգենաբանների և ճառագայթաբանների համամիութենական ընկերության պատվավոր անդամ:

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Опухоли Юинга. Ереван, 1973 (համահեղինակ).

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հոբելյանական տարեթվեր»։ www.med-practic.com։ Վերցված է 2017-01-06 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005 
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ CC-BY-SA-icon-80x15.png