Ֆլեքսատոն
Ֆլեքսատոն | |
---|---|
Տեսակ | երաժշտական գործիքի տեսակ |
Որակավորում | metal sheets shaken and indirectly struck? |
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ | 154 |
Ֆլեքսատոն (գերմ.՝ Flexaton, լատին․՝ flexus՝ կոր և հուն․՝ τόνος՝ տոն), հարվածային երաժշտական գործիք։ Արտոնագրվել է ԱՄՆ-ում 1924 թվականին։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիբրատորը լեզվակն է՝ պողպատե բարակ երկարավուն կոր թիթեղը, որի լայն վերջավորությունը սեղմվում է փայտե ագուցարանով, իսկ նեղին ամրացված են փայտե գնդիկներ՝ զսպանակավոր պողպատե առանցքների վրա։ Ֆլեքսատոնը բռնակների օգնությամբ պահելով ձեռքում՝ մեծ մասով սեղմում են թիթեղիկի նեղ վերջավորությունը, որով կարգավորում են հնչյունի բարձրությունը։
Օգտագործումը երաժշտության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր գոյության սկզբում ֆլեքսատոնն օգտագործվել է ջազում, սակայն շուտով հետաքրքրել է նաև դասական երաժշտության կոմպոզիտորներին։ Իր ստեղծագործություններում այն օգտագործել են Արթուր Օնեգերը (Անտիգոնե), Էրվին Շուլհոֆը (Առաջին սիմֆոնիա), Առնոլդ Շենբերգը (Նվագախմբի վարիացիաները. օպերաներ «Այսօրից վաղը» և «Մովսես և Ահարոն»), Դմիտրի Շոստակովիչ (օպերաներ «Քիթ» և «Մցենսկի շրջանի Լեդի Մակբեթ»), Արամ Խաչատրյան (Կոնցերտ դաշնամուրի և նվագախմբի համար)։
Չնայած այն հանգամանքին, որ ֆլեքսատոնը չի ստացել լայն կիրառություն, նրա հատուկ տեմբրը երբեմն պահանջարկ ունի էստրադային երաժշտության, կինոյի մեջ։ Ֆլեքսատոնի մասեր կան Հանս Վերներ Հենզեի, Դյորդ Լիգետիի, Քշիշտոֆ Պենդերեցկու, Սոֆիա Գուբայդուլինայի, Ալֆրեդ Շնիտկեի, Սերգեյ Սլոնիմսկու և այլ ավանգարդ կոմպոզիտորների ստեղծագործություններում։
Ֆլեքսատոնի համար նոտաները գրվում են եռապատիկի մեջ՝ ըստ իրական ձայնի։ Սիմֆոնիկ նվագախմբի պարտիտուրում ֆլեքսատոնի մասը սովորաբար գրվում է գլանային զանգերի խմբաքանակի տակ, եռանկյունու խմբաքանակի վերևում (կախված նրանից, թե ինչպես են հարվածային գործիքները խմբավորվում ըստ կատարողների, այս կամ այն մասի դիրքը պարտիտուրում կարող է փոխվել)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Miller, R. J. (2014). Contemporary Orchestration: A Practical Guide to Instruments, Ensembles, and Musicians, p. 34. "The instrument has traditionally been used to create a comic glissando effect." Routledge. 978-0-415-74190-3.
- ↑ Kalani (2008). All About Hand Percussion: Everything You Need to Know to Start Playing Now!, p.27. "The flexatone is primarily use as a sound effect, often heard in classic cartoon sound tracks. The sound of this instrument can be compared to that of the musical saw, a 'flexible' tone that changes smoothly in pitch." 9780739049648.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Флексатон // Музыкальная энциклопедия. Том 5. — М.: Советская энциклопедия, 1981.
- Андреева О. Ф. Ударні інструменти сучасного симфонічного оркестру. Киев: Музична Украïна, 1985.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |