Ֆլեշետտա

Ֆլեշետներ (ռուս.՝ Флаше́тта, ֆր.՝ fléchette, գերմ.՝ Fliegerpfeil, ռուսական տպագրություններում 1910 երբեմն կոչվել է նետ), մետաղական նետ՝ չափսերով մատիտի չափի, ավիացիոն զենքի տեսակ։ Ստեղծվել է XX դարի սկզբին, օգտագործվել է զինված ուժերում հակամարտող ուժերի կողմից հակառակորդի հետևակային և հեծելազորային հարձակումների ժամանակ՝ Առաջին համաշխարհային պատերազմում, նաև Ռուսաստանում՝ քաղաքացիական պատերազմի ժամանակ[1]։
Ստեղծման և օգտագործման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
20-րդ դարի սկզբին առաջավոր երկրներում ստեղծվեցին ռազմաօդային ուժեր։ Իհարկե, դրանց տեխնիկական հնարավորությունները շատ պարզունակ էին, այսօրվա չափանիշներին ոչ համապատասխան, գաղափարը թշնամուն օդից ոչնչացնելն էր։ Անմիջապես սկսվում է զենքի գործածությունը ավիացիայի կողմից։ Հետագայում աշխատանքն այդ ուղղությամբ խոստումնալից էր. ֆրանսիացի ինժեներները կատարելագործում են զենքը [2]։ Սակայն, զենքը հատուկ ճանաչում չի ստացել է Ֆրանսիայում։ Նոր զենքով շահագրգռված էին Գերմանական կայսրությունն ու Ռուսական կայսրությունը։ Այն հայտնի էր ռազմական հետախուզությանը։ Արդյունքում, Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին գերմանական և ռուսական ռազմական ինժեներները ստեղծում են մի քանի տեսակի Ֆլեշետտներ (flechette), նաև փամփուշտներ՝ ինքնաթիռից արձակելու համար[2]։ Առավել հաջող կառուցվածքը ստեղծվել է Գերմանիայում և իրենից ներկայացնում է մետաղյա ձող` շրջանաձև լայնական հատույթով, չափերով մատիտից մի քիչ ավելի փոքր։ Ձողի մի ծայրը սրված է, իսկ հակադիր կողմում ձողի մեջ արված է երկայնական փոս, և այդ մասը իր տեսքով նման է բռնակի։ Ֆլեշետտները կասետներով դրվում են ինքնաթիռի ֆյուզելյաժի մեջ։ Երբ լինում է հետևակի կամ հեծելազորի կողմից հարձակում, նույն պահին ժապավենը ընդարձակվում է, և ֆլեշետտները խրձերով ընկնում են թշնամիների վրա։ Ինքնաթիռից նետված նետերը ունեն ներթափանցելու հատկություն։ Կարող են խրվել տախտակի մեջ մինչև 15 սմ խորությամբ[2][3]։ Բացի դրանից անկումն ուղեկցվում է սուր սուլոցով` հոգեբանորեն ազդելով հակառակորդի վրա և տագնապ առաջացնելով ձիերի մեջ։ Պատերազմի ընթացքում պարզվել է, որ այս զինատեսակը լիարժեք ազդեցիկ է բաց տարածքում տեղաբաշխված հետիոտնի և հատկապես հեծելազորի վրա։ Հետաքրքիր է, որ որոշ ֆլեշետների վրա կա մակագրություն «Invention francaise, fabrication allemande»։ Առաջին համաշխարհային պատերազմի ռազմական գործողությունների ընթացքում ֆլեշետտները մերթընդմերթ օգտագործվել են Ֆրանսիայում, Ռուսաստանում և մի շարք այլ երկրներում։
Ֆլեշետտները ժամանակակից զենքերի շարքում[խմբագրել | խմբագրել կոդը]
Լավ բալիստիկ տիպի թափանցող զենք ստեղծելու համար հրավիրվել են զինագործներ, փորձեր են արվել զարգացնելու զինատեսակը և ստեղծելու կրակային խոցող ֆլեշետտի տեսակ։ Օրինակ, այդպիսի զինամթերք է ունեցել Խորհրդային Միությունը, որն եղել է ավտոմատ АО-27՝ ստեղծված կոնստրուկտոր Դմիտրի Իվանովիչ Շիրյաևի կողմից 1961 թվականին,որը շնորհիվ փամփուշտի սկզբնական արագությամբ (1060 մ/ս) ավտոմատ Կալաշնիկովից (Автомат Калашникова) առավել հզոր է և կարող է հարվածել խրամատներին։ Բայց АО-27-ն ավելի թույլ է, քան АК-ն[4]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Финне К.И. Русские воздушные богатыри И. И. Сикорского. — М.: АСТ, Харвест, 2005. — 224 с. — ISBN 5-17-030184-7, 985-13-2878-2
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Например, за 1918-1919 годы летчики Волжского воздушного дивизиона РККА налетали 1200 боевых часов, сбросили на войска и корабли противника 620 пудов бомб и 30 пудов стрел.
- ↑ 2,0 2,1 2,2 Гук К. С.։ «Российская Императорская армия накануне Великой войны»։ Samlib.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2017-03-17
- ↑ Финне, 2005, էջ 116
- ↑ «Экспериментальный автомат Ширяева АО-27»։ Военное обозрение (ռուսերեն)։ Արխիվացված օրիգինալից 2012-09-10-ին։ Վերցված է 2012-01-29
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Гук К.С.։ «Российская Императорская Армия накануне Великой войны»։ Samlib.ru։ Արխիվացված օրիգինալից 2012-05-18-ին։ Վերցված է 2012-01-29