Մաքսիմիլիան Ֆիլիպ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ֆիլիպ Մաքսիմիլիանից)
Մաքսիմիլիան Ֆիլիպ
Maximilian Philipp
Ֆիլիպը Դինամո Մոսկվայի կազմում 2019 թվականին
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը Գերմանիա Գերմանիա
Ծննդյան ամսաթիվ մարտի 1, 1994(1994-03-01)[1][2] (30 տարեկան)
Ծննդավայր Բեռլին, Գերմանիա
Հասակ 183 սմ
Քաշ 77 կգ
Դիրք հարձակվող
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ռուսաստան Դինամո Մոսկվա
Համար 5
Պատանեկան կարիերա
ԳերմանիաՀերթա Բեռլին
2008-2011 Գերմանիա Թենիս Բորուսիա
2011-2012 Գերմանիա Էներգի Կոտբուս
2013 Գերմանիա Ֆրայբուրգ
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (գոլ)
2011-2012 Գերմանիա Էներգի Կոտբուս II 3 (0)
2013-2014 Գերմանիա Ֆրայբուրգ II 31 (12)
2014-2017 Գերմանիա Ֆրայբուրգ 81 (18)
2017-2019 Գերմանիա Բորուսիա Դորտմունդ 38 (10)
2019-ներկա Ռուսաստան Դինամո Մոսկվա 8 (2)
Ազգային հավաքական
2014 Գերմանիա Գերմանիա Մ20 2 (0)
2016-2017 Գերմանիա Գերմանիա Մ21 10 (0)

* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը 
ըստ նոյեմբերի 19-ի, 2019:

‡ Ազգային հավաքականի խաղերն ու գոլերը ըստ նոյեմբերի 19-ի, 2019

Մաքսիմիլիան Ֆիլիպ (գերմ.՝ Maximilian Philipp, մարտի 1, 1994(1994-03-01)[1][2], Բեռլին, Գերմանիա), գերմանացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Դինամո Մոսկվայի կազմում։ Խաղում է հարձակվողի դիրքում[3]։

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրայբուրգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպը հանդես է եկել Հերթա Բեռլինի, Թենիս Բորուսիա Բեռլինի, Էներգի Կոտբուսի և Ֆրայբուրգի ակադեմիաներում[4]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի ապրիլի 5-ին՝ փոխարինման մտնելով Շտուտգարտի դեմ խաղում[5][6]։ Առաջին հանդիպումը թիմի մեկնարկային կազմում անցկացրեց սեպտեմբերի 19-ին՝ Հերթա Բեռլինի դեմ խաղում[7]։ Իր առաջին գոլը պրոֆեսիոնալ կարիերայում խփեց 2015 թվականի փետրվարի 15-ին՝ Հերթայի դեմ խաղում[8]։ 2014-15 մրցաշրջանում Ֆիլիպը անցկացրեց 27 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[9], սակայն Ֆրայբուրգը դուրս մնաց Բունդեսլիգայից[10][11]։

2015 թվականի հունիսի 27-ին Ֆիլիպը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Նյուրնբերգի դեմ խաղում[12]։ Օգոստոսի 22-ին նա 2 գոլային փոխանցում տվեց Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-1 հաշվով[13]։ 2016 թվականի ապրիլի 4-ին՝ Գրոյտեր Ֆյուրտի դեմ խաղում գերմանացին դարձավ գոլի և գոլային փոխանցման հեղինակ՝ օգնելով Ֆրայբուրգին հաղթել 3-2 հաշվով[14]։ Ապրիլի 29-ին Ֆիլիպը 2 գոլային փոխանցում տվեց Պադերբորնի դեմ խաղում՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[15]։ 2015-16 մրցաշրջանում նա անցկացրեց 33 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ[16], իսկ Ֆրայբուրգը հաղթեց Երկրորդ Բունդեսլիգան՝ տեղափոխվելով Գերմանիայի բարձրագույն դիվիզիոն[17][18]։

2016 թվականի սեպտեմբերի 10-ին Ֆիլիպը դուբլ ձևակերպեց Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում[19]։ Հոկտեմբերի 22-ին գերմանացին գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Աուգսբուրգի դեմ խաղում՝ օգնելով Ֆրայբուրգին հաղթել 2-1 հաշվով[20]։ 2017 թվականի փետրվարի 12-ին Ֆիլիպը գոլի հեղինակ դարձավ Քյոլնի դեմ հանդիպման 77-րդ րոպեին՝ 2-1 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[21]։ Մարտի 11-ին նա գոլ խփեց Հոֆենհայմի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 1-1 հաշվով[22]։ Ֆրայբուրգի առաջին թիմի կազմում Ֆիլիպը անցկացրեց 88 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ[23][24]։

Բորուսիա Դորտմունդ[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունիսի 7-ին Ֆիլիպը 5 տարվա պայմանագիր կնքեց Բորուսիա Դորտմունդի հետ[25][26][27]։ Ակումբը նրա համար վճարեց 20 միլիոն եվրո[28][29]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 5-ին՝ փոխարինելով Քրիստիան Պուլիշիչին Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում և այս խաղում իրացնելով իր 11-մետրանոցը[30], սակայն Բորուսիան պարտվեց հետխաղյա հարվածաշարում[31][32]։ Իր առաջին գոլը խփեց սեպտեմբերի 17-ին՝ դուբլ ձևակերպելով Քյոլնի դեմ խաղում[33]։ Առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց սեպտեմբերի 26-ին՝ մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի Ռեալ Մադրիդի դեմ խաղում[34]։ Սեպտեմբերի 23-ին Ֆիլիպը 2 գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Բորուսիա Մյոնխենգլադբախի դեմ խաղում[35]։ Դեկտեմբերի 2-ին՝ Բայեր Լևերկուզենի դեմ խաղում[36] գերմանացին ստացավ ծնկի ծանր վնասվածք[37][38]՝ բաց թողելով շուրջ 3 ամիս[39][40]։ Իր առաջին մրցաշրջանում Ֆիլիպը անցկացրեց 28 հանդիպում՝ դառնալով 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ[41]։

2018-19 մրցաշրջանում Բունդեսլիգայում իր միակ գոլը Ֆիլիպը հեղինակեց 2018 թվականի հոկտեմբերի 20-ին՝ Շտուտգարտի դեմ խաղում[42]։ Հոկտեմբերի 31-ին գերմանացին գոլ խփեց Գերմանիայի գավաթի Ունիոն Բեռլինի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-2 հաշվով հանդիպման ավելացված ժամանակում[43]։ Բորուսիա Դորտմունդի կազմում Ֆիլիպը անցկացրեց 51 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։

Դինամո Մոսկվա[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի օգոստոսի 9-ին Ֆիլիպը 4 տարվա պայմանագիր կնքեց Դինամո Մոսկվայի հետ[44][45][46][47]։ Իր դեբյուտը Ռուսաստանի առաջնությունում նշեց օգոստոսի 18-ին՝ թիմի մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալով Լոկոմոտիվ Մոսկվայի դեմ խաղում և գոլ խփելով այս հանդիպման 3-րդ րոպեին[48][49]։ Օգոստոսի 24-ին գերմանացին գոլի հեղինակ դարձավ Տամբովի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-0 հաշվով[50][51]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլիպը ներկայացրել է Գերմանիան մինչև 20 և մինչև 21 տարիքային երիտասարդական հավաքականներում[52][53]։ 2017 թվականին նա մասնակցեց Եվրոպայի Մ21 առաջնությանը՝ անցկացնելով 4 հանդիպում[54]։ Գերմանիան հաղթեց մրցաշարը[55][56]՝ եզրափակչում 1-0 հաշվով պարտության մատնելով Իսպանիային[57][58]։

Կարիերայի վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2019 թվականի նոյեմբերի 19-ի դրությամբ[59]

Ակումբ Մրցաշրջան Առաջնություն Գավաթ Եվրոպա Այլ Ընդհանուր
Առաջնություն Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր Խաղեր Գոլեր
Էներգի Կոտբուս II 2011–12 Ռեգիոնալլիգա 1 0 1 0
2012–13 2 0 2 0
Ընդհանուր 3 0 0 0 0 0 0 0 3 0
Ֆրայբուրգ II 2012–13 Ռեգիոնալլիգա 1 0 1 0
2013–14 29 12 29 12
2014–15 1 0 1 0
Ընդհանուր 31 12 0 0 0 0 0 0 31 12
Ֆրայբուրգ 2013–14 Բունդեսլիգա 1 0 0 0 1 0
2014–15 24 1 3 0 27 1
2015–16 Երկրորդ Բունդեսլիգա 31 8 2 0 33 8
2016–17 Բունդեսլիգա 25 9 2 0 27 9
Ընդհանուր 81 18 7 0 0 0 0 0 88 18
Բորուսիա Դորտմունդ 2017–18 Բունդեսլիգա 20 9 2 0 5 0 1 0 28 9
2018–19 18 1 3 1 2 0 0 0 23 2
Ընդհանուր 38 10 5 1 7 0 1 0 51 11
Դինամո Մոսկվա 2019–20 Ռուսաստանի Պրեմիեր Լիգա 8 2 1 0 9 2
Կարիերայի ընդհանուր 161 42 13 1 7 0 1 0 182 43

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրայբուրգ

Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]

Գերմանիա Մ21

  • Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնություն. 2017[55]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 As (իսպ.)Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
  3. «Germany - M. Philipp - Profile with news, career statistics and history - Soccerway». uk.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  4. «Maximilian Philipp: Borussia Dortmund's next Marco Reus?». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  5. «VfB Stuttgart - SC Freiburg, Apr 5, 2014 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  6. «VfB Stuttgart 1893 v SC Freiburg Live Commentary & Result, 05/04/2014, Bundesliga | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  7. «SC Freiburg - Hertha BSC, Sep 19, 2014 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. «Hertha BSC - SC Freiburg, Feb 15, 2015 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. «Max Philipp | Football Stats | Dynamo Moscow | Season 2014/2015 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  10. «Freiburg and Paderborn relegated from Bundesliga | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  11. «Bundesliga 2014-15 Table - Sports Mole». www.sportsmole.co.uk. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  12. «SC Freiburg - 1.FC Nuremberg, Jul 27, 2015 - 2. Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  13. «Fortuna Düsseldorf - SC Freiburg, Aug 22, 2015 - 2. Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  14. «SpVgg Greuther Fürth - SC Freiburg, Apr 4, 2016 - 2. Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  15. «SC Paderborn 07 - SC Freiburg, Apr 29, 2016 - 2. Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  16. «Max Philipp | Football Stats | Dynamo Moscow | Season 2015/2016 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  17. 17,0 17,1 «Youth-oriented Freiburg are back». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  18. «Le SC Freiburg retrouve la Bundesliga ! | SC Freiburg». www.scfreiburg.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  19. «SC Freiburg - Borussia Mönchengladbach, Sep 10, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  20. «SC Freiburg - FC Augsburg, Oct 22, 2016 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  21. «SC Freiburg - 1. FC Köln, Feb 12, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  22. «SC Freiburg - TSG 1899 Hoffenheim, Mar 11, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  23. «Philipp, Reus's 'twin brother', is a Dortmund danger man». MARCA in English (անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 26. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  24. Andreas Weber (2017 թ․ հունիսի 3). «Borussia Dortmund set to sign Freiburg striker Maximilian Philipp». Euro Football Rumours (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  25. KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «Borussia Dortmund sign Maximilian Philipp». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  26. «Borussia Dortmund sign Tottenham target Maximilian Philipp». Mail Online. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  27. «Borussia Dortmund Complete the Signing of German Forward Maximilian Philipp». 90min.com (անգլերեն). 2017 թ․ հունիսի 7. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  28. «Borussia Dortmund transfer news: BVB sign Maximilian Philipp from Freiburg | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 31-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 9-ին.
  29. «Dortmund signs Maximilian Philipp for reported $22.5 million». USA TODAY (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  30. «Borussia Dortmund - Bayern Munich, Aug 5, 2017 - DFL-Supercup - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  31. «German Super Cup: Bayern Munich beat Borussia Dortmund 5-4 on penalties» (բրիտանական անգլերեն). 2017 թ․ օգոստոսի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  32. «Bayern Munich beat Dortmund on penalties to retain Supercup». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ ապրիլի 5-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 3-ին.
  33. «Borussia Dortmund - 1. FC Köln, Sep 17, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  34. «Borussia Dortmund - Real Madrid, Sep 26, 2017 - UEFA Champions League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  35. «Borussia Dortmund - Borussia Mönchengladbach, Sep 23, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  36. «Bayer 04 Leverkusen - Borussia Dortmund, Dec 2, 2017 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  37. «Dortmund's Philipp suffers 'serious' knee injury, Castro also hurt». Reuters (անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 2. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  38. AFP. «Philipp, Castro pick up injuries in Leverkusen draw». chicagotribune.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  39. «Dortmund's Philipp sidelined for 'several months'». FourFourTwo (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ դեկտեմբերի 5. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  40. Greenberg, Alex (2017 թ․ դեկտեմբերի 5). «Maximilian Philipp to miss several months with kneecap injury». Fear The Wall (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  41. «Max Philipp | Football Stats | Dynamo Moscow | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  42. «VfB Stuttgart - Borussia Dortmund, Oct 20, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  43. «Borussia Dortmund - 1.FC Union Berlin, Oct 31, 2018 - DFB-Pokal - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  44. «Футбольный клуб Динамо Москва :: Maximilian Philipp moved to Dynamo!». fcdynamo.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  45. KGaA, Borussia Dortmund GmbH & Co. «Maximilian Philipp transfers to Dynamo Moscow». www.bvb.de (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  46. «Borussia Dortmund winger Maximilian Philipp joins Dynamo Moscow». BVB Buzz (ամերիկյան անգլերեն). 2019 թ․ օգոստոսի 9. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.(չաշխատող հղում)
  47. Onefootball. «Official: Maximilian Philipp joins Dynamo Moscow». Onefootball (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  48. «Dinamo Moscow - Lokomotiv Moscow, Aug 18, 2019 - Premier Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  49. «Dynamo 1 – 2 Lokomotiv (Российская Премьер-Лига 2019/2020, 6 тур)». eng.premierliga.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  50. «FK Tambov - Dinamo Moscow, Aug 24, 2019 - Premier Liga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  51. «Tambov 0 – 2 Dynamo (Российская Премьер-Лига 2019/2020, 7 тур)». eng.premierliga.ru. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  52. Gold, Alasdair (2017 թ․ հունիսի 3). «Who is Maximilian Philipp? The young striker Spurs & Dortmund are after». footballlondon. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  53. «Five things to know about new man Philipp». ESPN.com (անգլերեն). 2017 թ․ հունիսի 7. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  54. uefa.com. «Under-21 2017 - History - Germany». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  55. 55,0 55,1 Stadium, Ed Aarons at Krakow (2017 թ․ հունիսի 30). «Germany stun Spain to claim Under-21 title after Mitchell Weiser header». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  56. Welle (www.dw.com), Deutsche. «Champions! Germany beat Spain to win Under-21 European Championship | DW | 30.06.2017». DW.COM (բրիտանական անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  57. «Germany U21 - Spain U21, Jun 30, 2017 - 2017 European Under-21 Football Championship - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  58. AS, Diario (2017 թ․ հունիսի 30). «Germany 1-0 Spain match report: Final U21 European Championships 2017». AS.com (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  59. «Maximilian Philipp». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մաքսիմիլիան Ֆիլիպ» հոդվածին։