Ֆիլիպինյան բանակի թանգարան
Ֆիլիպինյան բանակի թանգարան | |
---|---|
Թանգարանի շենքի ճակատը | |
Տեսակ | ռազմական թանգարան |
Երկիր | Ֆիլիպիններ |
Տեղագրություն | Տագիգ |
Վայր | Բոնիֆասիո ամրոց |
Հիմնադրվել է | 1979 |
Ֆիլիպինյան բանակի թանգարան, ռազմական թանգարան Ֆիլիպինների Տագիգ քաղաքում գտնվող Անդրես Բոնիֆասիո ամրոցի տարածքում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլիպինյան բանակի թանգարանը ստեղծվել է 1979 թվականին[1]։ 1980-ական թվականների վերջին Ֆիլիպինների բանակի հրամանատար գեներալ Մարիանո Ադալեմը ԱՄՆ-ի բանակի նախկին գլխավոր հրամանատարական շտաբը վերափոխեց Ֆիլիպինյան բանակի թանգարանի և գրադարանի։ Անդրես Բոնիֆասիո ամրոցի թունելը նույնպես ինտեգրված էր թանգարանի ցուցադրությանը։ Թանգարանը և թունելը հանդիսավորությամբ բացվել են 1989 թվականին[2]։ 1990-ական թվականներին թանգարանը տեղափոխվել է, երբ Բոնիֆասիո ամրոցի զգալի մասը վերափոխվել է գործարար և բնակելի թաղամասի, որն այժմ հայտնի է որպես Բոնիֆասիո Գլոբալ Սիթի[3]։
Ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացօթյա ստատիկ ցուցանմուշներն են շահագործումից հանված հրետանային զենքերի, տանկերի և զրահափոխադրիչների տարբեր նմուշներ։ Շինության ներսում ցուցադրվում են համազգեստի, զենքի, ռազմական գույների նմուշներ և Ֆիլիպինների բանակի տարբեր արշավներին վերաբերող ցուցանմուշներ։ 2018 թվականի դրությամբ վերջինը լրացվել է Մարավիի ճակատամարտի ցուցանմուշներով[4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացօթյա ցուցանմուշների օրինակներ.
-
M41 Walker Bulldog
-
FV101 Scorpion
-
Cadillac Gage Commando
-
Alvis FV104 Samaritan
-
M113 զրահափոխադրիչ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Zerrudo, Eric Babar. «Making Museums: The Development of Philippine Museums from 1901-1998». National Commission for Culture and the Arts. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Torres, Judith (2017 թ․ հուլիսի 12). «Tunnel Vision: Fort Bonfacio War Tunnel Restoration». Վերցված է 2019 թ․ հունվարի 1-ին.
- ↑ Pazzibugan, Dona Z. (2012 թ․ մարտի 19). «Fort Bonifacio underground war tunnel soon a tourist attraction». INQUIRER.net (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.
- ↑ «IN PHOTOS: Philippine Army celebrates 121st anniversary». Rappler (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 13-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 13-ին.