Ֆիզոյի փորձ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիզոյի փորձ, շարժվող միջավայրերում (մարմիններում) լույսի արագության որոշման փորձ։ Իրականացրել է ֆրանսիացի ֆիզիկոս Լուի Ֆիզոն (1819-1896), 1851 թվականին և պարզել, որ լույսը մասամբ տարվում է շարժվող միջավայրով։

Լույսի արագությունը շարժվող միջավայրում հավասար է c/n±av, որտեղ c/n-ը լույսի արագությունն է անշարժ միջավայրում, ո-ը՝ միջավայրի բեկման ցուցիչը, v-ն՝ միջավայրի արագությունը դիտորդի նկատմամբ (այսինքն՝ հաշվարկման լաբորատոր համակարգում), a-ն՝ տարման գործակիցը, «+» և «-» նշանները համապատասխանում են լույսի և միջավայրի շարժման միևնույն և հակառակ ուղղություններին։

Ֆիզոյի փորձը հաստատել է տարման գործակցի համար Օ․ Ֆրենելի ստացած բանաձևը․ a=1-1/ո²։ Ֆիզոյի փորձը կարևոր դեր է խաղացել շարժվող միջավայրերի էլեկտրադինամիկայի կառուցման համար։ Ավելի ուշ այն դարձել է հարաբերականության հատուկ տեսության փորձարարական հիմնավորումներից մեկը, որտեղ a-ն ստացվում է արագությունների գումարման ռելյատիվիստական բանաձևից՝ v/c-ի առաջին կարգի անդամներով սահմանափակվելու դեպքում։

Դիսպերսիան (ո-ի կախումը լույսի ալիքի X երկարությունից) հաշվի առնելիս տարման գործակցի մեջ ավելանում է ± (λ/n) (dn/d)v նոր գումարելի, որը տեսականորեն ստացել է Հենդրիկ Լորենցը, իսկ 1914 թվականին փորձով հաստատել է Պիտեր Զեեմանն աշխատակիցների հետ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։