Jump to content

Ֆերիա դել Սոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Արևի Թագուհի» (իսպ.՝ Reina del Sol) մրցույթի կենտրոնը

Ֆերիա դել Սոլ (իսպ.՝ Feria del Sol - «Արևի տոն»), Վենեսուելայի Մերիդա քաղաքում անցնող մշակույթի միջազգային փառատոն։ Փառատոնի ծրագիրը ներգրավում է ցլամարտ, ցուցահանդեսներ, համերգներ, հանդեսներ, սպորտային մրցույթներ և Արևի Թագուհու (իսպ.՝ Reina del Sol) ընտրությունը[1]։

Փառատոնի անցկացման գաղափարը ծնվել է այն ժամանակ, երբ սիրողների մի խումբ որոշել է ցլամարտերի համար հրապարակ կառուցել (ՊԼազա դե Տորոս)։ Նման մարտերը շատ սիրված էին այլ վենեսուելյան քաղաքներում։ Ի սկզբանե որոշված է եղել փառատոնը զուգադիպեցնել Սուրբ Մարիամ Աստվածածնի անարատ հղիության օրվան և անցկացնել տոնակատարությունները դեկտեմբերի 9-ին և 10-ին։

1968 թվականին Ֆերիա դել Սոլ փառատոնը, տեղի չի ունեցել, սակայն այդ թվականի ապրիլի 13-ին ցլամարտ է կազմակերպվել, որը համընկավ Մեծ Շաբաթի օրվա հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]