Ֆեռնանդու դի Նորոնհա ծովային ազգային պարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆեռնանդու դի Նորոնհա ազգային պարկ
Parque Nacional Marinho de Fernando de Noronha
Տեսակազգային պարկ
Կազմված էծովային պահպանվող տարածք
Մասն էBrazilian Atlantic Islands: Fernando de Noronha and Atol das Rocas Reserves?
Երկիր Բրազիլիա
ՎարչատարածքՖեռնանդու դի Նորոնհա և Պերնամբուկու
Աշխարհագրական տեղադրաումՖեռնանդու դի Նորոնհա
Հիմնվել էսեպտեմբերի 14, 1988
Մակերես11 270 հեկտար
ԿառավարումԲրազիլիայի դաշնային կառավարություն
Ֆեռնանդու դի Նորոնհա ծովային ազգային պարկը գտնվում է Բրազիլիաում
Ֆեռնանդու դի Նորոնհա ծովային ազգային պարկ

Ֆեռնանդու դի Նորոնհա ծովային ազգային պարկ (պորտ.՝ Parque Nacional Marinho de Fernando de Noronha), ազգային պարկ Պերնամբուկու նահանգում, Բրազիլիա։

Տեղագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեռնանդու դի Նորոնհա ծովային ազգային պարկն ընդգրկում է Ֆեռնանդու դի Նորոնհա կղզու մի մասը՝ Պերնամբուկուի մունիցիպալիտետը[1]։ Ընդգրկում է 10927.64 հա[2]։ Ֆեռնանդու դի Նորոնհա բնապահպանական պահպանվող տարածքը ներառում է համանուն կղզու քաղաքային մասը, իսկ մնացած տարածքը զբաղեցնում է այս ազգային պարկը։ Տեղանքն ընդգրկում է Սուրբ Պետրոս և Սուրբ Պողոս կղզեխմբի մեծ ծովային տարածությունը, որը նույնպես գտնվում է ազգային պարկում։

Կառավարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեռնանդու դի Նորոնհա ազգային պարկը ստեղծվել է 1988 թվականի սեպտեմբերի 14-ին 96․693 դաշնային հրամանագրով։ Այն կառավարվում է Չիկո Մենդեսի Կենսաբազմազանության պահպանության ինստիտուտի կողմից[2]։ Պարկը դասվում է Բնության պահպանության միջազգային միության II կատեգորիային (ազգային պարկ)։ Նպատակն է՝ պահպանել բնական էկոհամակարգերը և նպաստել գիտական հետազոտությունների զարգացմանը, բնապահպանական կրթական գործունեության բարելավմանը, ինչպես նաև ապահովել բացօթյա հանգիստ ու էկոտուրիզմ[1]։

Ոչ պաշտոնական վարչական ծրագիրը թողարկվել է 1990 թվականի դեկտեմբերի 31-ին։ Խորհրդատվական խորհուրդն անվանվել է 2001 թվականի դեկտեմբերի 31-ին։ 2010 թվականի նոյեմբերի 29-ին տրվել է տարբեր ուսումնասիրություններով վերանայված կառավարման պլանը[3]։

Շրջակա միջավայր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզու սկզբնական բուսականությունը կրճատվել է, երբ այն օգտագործվել է որպես բանտ՝ բանտարկյալներին թաքցնելու համար։ Դրանից հետո ոչ բնիկ տեսակները՝ հատկապես փշասերմերը, որոնք տարածված են անհավասարաչափ, օգտագործվել են ընտանի կենդանիների կերակրման համար։ Չնայած շրջակա միջավայրի վերականգնմանն ուղղված քայլերին, կղզում դեռևս շարունակում էին զբաղվել ոչխարաբուծությամբ։

Պարկում պահպանվող թռչնատեսակներից են արևադարձային թռչունները, ջրահատը (Puffinus lherminieri) և այլն։ Մեկ այլ պաշտպանված տեսակներից են ծովախեցգետինները, կանաչ կրիան (Chelonia mydas), ծովային կրիան (Caretta caretta), Echinaster (Othilia) guyanensis ծովաստղը և այլն[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Unidade de Conservação ... MMA
  2. 2,0 2,1 2,2 «Parna Marinho de Fernando de Noronha – Chico Mendes». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2019 թ․ հունիսի 15-ին.
  3. PARNA Marinho de Fernando de Noronha – ISA

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]