Ֆենելլա Ֆիլդինգ
![]() | |
---|---|
![]() | |
Ծնվել է | նոյեմբերի 17, 1927[1][2] |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] |
Մահացել է | սեպտեմբերի 11, 2018[3] (90 տարեկան) |
Կրթություն | Հյուսիսային Լոնդոնի կոլեգիալ դպրոց |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | դերասանուհի, կինոդերասանուհի, թատրոնի դերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի |
Պարգևներ և մրցանակներ | |
Ֆենելլա Ֆիլդինգ (անգլ.՝ Fenella Fielding, ծննդյան անունը՝ Ֆենելլա Մերիոն Ֆելդման (անգլ.՝ Fenella Marion Feldman), նոյեմբերի 17, 1927[1][2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն[2] - սեպտեմբերի 11, 2018[3]), բրիտանացի դերասանուհի[4]։ Մեծ ժողովրդականության է արժանացել «Այդպես շարունակել» կատակերգական ֆիլմերի շարքում (1958-1992), «Պիկվիկյան ակումբի գրառումները» (1985) սերիալում և «Կաթնակերներ» երիտասարդական սերիալում (2007-2013) կատարած իր դերերի շնորհիվ[5]։ Նրա ֆիլմագրության մեջ տեղ են գտել նաև «Շափյուղա», «Ամենամռայլ տունը», «Պարոն Փիթկինն էստրադայում» ֆիլմերը, ինչպես նաև «Բանտարկյալը», «Ռոբին Հուդի խենթ արկածները» սերիալները և այլն[6]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1927 թվականի նոյեմբերի 17-ին Լոնդոնում[7]։ Ընտանիքում, որտեղ Ֆենելլան եղել է կրտսեր դուստրը, եղել է երկու երեխա՝ Բեզիլ Ֆելդմանը[8] և Բարոն Ֆելդմանը: Նրանց մայրը՝ Թիլլին, ունեցել է ռումինա-հրեական արմատներ, իսկ հայրը՝ Ֆիլիպ Ֆելդմանը, եղել է լիտվացի հրեա։ Հայրը որոշ ժամանակ աշխատել է որպես Արևելյան Լոնդոնում գտնվող Սիլվերթաունի կինոթատրոնի կառավարիչ[9]։ Ֆանելլան մեծացել է ստորին Քլեփթոնում, իսկ ավելի ուշ տեղափոխվել է Էջվար, որտեղ սովորել է Հյուսիսային Լոնդոնի Կոլեգիալ դպրոցում։
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆենելլան իր դերասանական կարիերան սկսել է 1952 թվականին՝ մասնակցելով թատերական բեմադրությունների[10]։ Առաջին անգամ նա ստեղծագործական ընդմիջում է արել այն ժամանակ, երբ դեռ անհայտ դերասան Ռոն Մոոդիին ուղեկցել է լսումների, ում հետ ծանոթացել է Լոնդոնի տնտեսական դպրոցում բեմադրության ժամանակ: Նա հայտնի է դարձել 1958 թվականին Վալմուտի երաժշտական տարբերակում իր դերի շնորհիվ[11]։ 1958-1992 թվականներին նկարահանվել է «Այդպես շարունակել» կատակերգական ֆիլմերի շարքում։
1966 թվականին Ֆանելլա Ֆելդմանը նկարահանվել է իր սեփական «Izeena» հեռուստահաղորդումում։ 1985 թվականին նկարահանվել է «Պիկվիկյան ակումբի գրառումները» սերիալում։
2007-2013 թվականներին Ֆանելլա Ֆելդմանը նկարահանվել է «Կաթնակերները» սերիալում։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆիլդինգը կաթված է տարել 2018 թվականի օգոստոսին և մահացել երկու շաբաթ անց՝ սեպտեմբերի 11-ին[12][13]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 BFI Film & TV Database
- ↑ 3,0 3,1 3,2 Fenella Fielding, Carry On Screaming actor, dies aged 90
- ↑ «Fenella Fielding»։ IMDb։ Վերցված է 2018-09-13
- ↑ «Fenella Fielding»։ BFI (անգլերեն)։ Վերցված է 2018-09-15
- ↑ «Актриса из культовых "Молокососов" Фенелла Филдинг умерла от инсульта»։ Российская газета։ 2018-09-12։ Վերցված է 2018-09-13
- ↑ ««Fenella Fielding»։ BFI (անգլերեն)։ Վերցված է 2018-09-13
- ↑ «Звезда «Молокососов» Фенелла Филдинг умерла от инсульта»։ VistaNews.ru - независимый информационный портал России, стран СНГ и мира։ Արխիվացված է օրիգինալից 2018-09-13-ին։ Վերցված է 2018-09-13
- ↑ «The lady vanishes: What ever happened to Fenella Fielding?»։ The Independent (en-GB)։ Վերցված է 2018-09-13
- ↑ «Fenella Fielding actress career credits» (անգլերեն)։ Fenella Fielding 'Do You Mind If I Smoke?' | Buy the book։ Վերցված է 2018-09-13
- ↑ «Valmouth 1958 Original London Cast»։ 1992-12-16։ Վերցված է 2018-09-13»
- ↑ Michael Coveney (2018-09-12)։ «Fenella Fielding obituary» (անգլերեն)։ the Guardian։ Վերցված է 2018-09-13
- ↑ «В Британии скончалась кинозвезда Фенелла Филдинг»։ Росбалт (ռուսերեն)։ Վերցված է 2018-09-15
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|