Ֆեմունդ
Արտաքին տեսք
|
Ֆեմունդ նորվ.՝ Femund | ||
| Կոորդինատներ | 62°11′0″N 11°54′0″E / 62.18333°N 11.90000°E | |
| Երկիր | ||
| Հայելու բացարձակ բարձրությունը | 662 մ | |
| Ավազանի մակերեսը | 203,52 կմ² | |
| Ծավալը | 6 կմ³ | |
| Ջրափնյա գծի երկարությունը | 234,92 կմ | |
| Ամենամեծ խորությունը | 131 մ | |
| Սկիզբ առնող գետերը | Տրյուսիլելվ | |

Ֆեմունդ (նորվ.՝ Femund), Նորվեգիայի մեծությամբ 3-րդ լիճը, Մյոսա լճից և Րյոսվատն ջրամբարից հետո։ Մինչ 1960-ական թվականները հանդիսացել է Նորվեգիայի մեծությամբ 2-րդ լիճը։ Գտնվում է երկրի արևելքում՝ Շվեդիայի սահմանի մոտ, քիչ բնակեցված տարածքում։ Լճի մոտակայքում ոչ մի բնակավայր չկա։ Լճի տարածքը բաժանված է երկու մասի։ Մի մասը ընդգրկված է Հեդմարկ ֆյուլքեյի (մարզի) Էնգերդալ կոմունայի (համայնքի) մեջ, իսկ մյուսը՝ հյուսիսային հատվածը, Սյոն-Թրոդելագ ֆյուլքեյի Րյորուս կոմունայում։ Լճից սկիզբ է առնում Տրյուսիլելվ գետը, որը հոսում է դեպի Շվեդիա[1]։
Լճում բնակվում են իշխան և սիգ տեսակի ձկներ։ Այն ընդգրկված է Ֆեմունսմարկաում։
Ամառային ամիսներին լճում նավարկում է զբոսաշրջային «Fæmund II» ջերմանավը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Store norske leksikon. "Femunden". (նորվեգերեն)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆեմունինսմարկի ազգային պարկ. տեղեկատվական նյութ: Արխիվացված 2007-09-30 Wayback Machine (նորվեգերեն)
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆեմունդ» հոդվածին։ |
| ||||||||||