Jump to content

Ֆելիքս Լեբրեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆելիքս Լեբրեն
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Բնօրինակ անուն՝ֆր.՝ Félix Lebrun
Մասնագիտացում՝սեղանի թենիսիստ
Երկիր՝ Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ՝սեպտեմբերի 12, 2006(2006-09-12)[1] (18 տարեկան)
Ծննդավայր՝Մոնպելիե

Ֆելիքս Լեբրեն (ֆր.՝ Felix Lebrun, սեպտեմբերի 12, 2006(2006-09-12)[1], Մոնպելիե), ֆրանսիացի սեղանի թենիսի խաղացող, 2024 թվականի (Փարիզ) Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Ֆրանսիայի չեմպիոն զուգախաղում, 2022 թվականի սեղանի թենիսի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր զուգախաղում, 2023 թվականի սեղանի թենիսի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր թիմային հաշվարկում, 2023 թվականի Եվրոպական խաղերի չեմպիոն անհատական հաշվարկում, և 2023 թվականի Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր զուգախաղում:

Մարզական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Լեբրենը սկսեց զբաղվել սեղանի թենիսով փոքր հասակում իր ավագ եղբոր՝ Ալեքսիսի հետ միասին: Նրա հայրը՝ Ստեֆան Լեբրենը, ժամանակին Ֆրանսիայի սեղանի թենիսի յոթերորդ խաղացողն էր և Ֆրանսիայի չեմպիոն զուգախաղում: Ֆելիքսի հորեղբայրը՝ Քրիստոֆ Լեգուն, Ֆրանսիայի սեղանի թենիսի հավաքականի նախկին անդամ էր և 1997 թվականի սեղանի թենիսի աշխարհի առաջնության թիմային հաշվարկում արծաթե մեդալակիր: Ավագ եղբայր Ալեքսիսը նույնպես պրոֆեսիոնալ զբաղվում է սեղանի թենիսով[2]։

Ֆելիքս Լեբրենը առաջին անգամ ուշադրության արժանացավ 2017 թվականին, երբ դարձավ Ֆրանսիայի ամենաերիտասարդ չեմպիոնը պատանեկան կարգում: Այնուհետև, 2021 թվականին, նա հաղթեց պատանեկան Եվրոպայի առաջնությունում երեք հնարավոր կարգերում[2]։

2023 թվականին Ֆելիքսը եղբոր հետ զուգախաղում դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, իսկ 2023 թվականին նվաճեց բրոնզե մեդալ թիմային Եվրոպայի առաջնությունում և ոսկե մեդալ անհատական հաշվարկում Եվրոպական խաղերում։

2023 թվականի հոկտեմբերին Ֆելիքսը առաջին անգամ ընդգրկվեց ITTF-ի վարկածով աշխարհի լավագույն 10 խաղացողների շարքում։

Ֆելիքս Լեբրենը աջլիկ է, խաղում է փետրագրչի բռնվածքով հարձակողական ոճով, օգտագործում է «TIBHAR» ընկերության սարքավորումները[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://www.fftt.com/site/personnes/lebrun-felix
  2. 2,0 2,1 «Братья Лебрун — новая европейская надежда». Արխիվացված օրիգինալից 2023-12-24-ին. Վերցված է 2023-12-26-ին. {{cite web}}: no-break space character in |title= at position 14 (օգնություն)
  3. «TIBHAR blades and rackets in collaboration with Felix Lebrun». Արխիվացված օրիգինալից 2023-12-26-ին. Վերցված է 2023-12-26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆելիքս Լեբրեն» հոդվածին։