Ֆելիքս Դանիելյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ֆելիքս Դանիելյան
Ծնվել էհունվարի 21, 1938(1938-01-21) (81 տարեկան)
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
ԿրթությունԵրևանի պետական համալսարան
Գիտական աստիճանկենսաբանական գիտությունների դոկտոր (1989) և պրոֆեսոր (2002)
Մասնագիտությունկենդանաբան
ԱշխատավայրԵրևանի պետական համալսարան

Ֆելիքս Դանիելի Դանիելյան (հունվարի 21, 1938(1938-01-21), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կենդանաբան: Կենսաբանական գիտությունների դոկտոր (1989), պրոֆեսոր (2002):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆելիքս Դանիելյանը ծնվել է 1938 թվականին Երևանում: 1962 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը: 1960 թվականից աշխատում է նույն համալսարանում, եղել է ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի լաբորանտ, 1962-1969 թվականներին` ամբիոնի ավագ լաբորանտ, 1969-1971 թվականներին` ասիստենտ, 1971-1979 թվականներին` ավագ դասախոս, 1979-1990 թվականներին` դոցենտ, 1990-2004 թվականներին` պրոֆեսոր, 2004 թվականից` ԵՊՀ կենդանաբանության ամբիոնի վարիչ[1][2]:

Աշխատանքները վերաբերում են սողունների կուսածնության, կարգաբանության, բնապահպանական կենսաքիմիայի, իմունաբանության, կենդանիների պաշտպանության, պոպուլյացիոն գենետիկայի հարցերին[3]:

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Теория гибридного происхождения партеногенеза в группе кавказских скальных ящериц : (Эксперим.-теорет. исслед. ): авторефератдис. ... доктора биологических наук : 03.00.08 / АН УССР. Ин-т зоологии им. И. И. Шмальгаузена. - Киев, 1989. - 42 с.
  • Կենսաբանություն-10: Դասագիրք ավագ դպրոցի 10-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, Աստղիկ գրատուն հրատ., 2010 (համահեղինակ):
  • Կենսաբանություն-10,11,12 ուսուցչի ձեռնարկ | Ավագ դպրոցի 10-12-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, Աստղիկ գրատուն, հրատար., 2010 (համահեղինակ):
  • Կենսաբանություն-11: Դասագիրք ավագ դպրոցի 11-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, Աստղիկ գրատուն, հրատ., 2010 (համահեղինակ):
  • Կենսաբանություն-11, դասագրքի Կենսաբանության մեթոդական տետր | Ավագ դպրոցի 11-րդ դասարանի բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքերի համար, մաս - 1-ին.”ՙԱստղիկ գրատուն” հրատ., 2010 (համահեղինակ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ֆելիքս Դանիելի Դանիելյան»։ ysu.am (անգլերեն)։ Վերցված է 2017-01-21 
  2. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր երկրորդ, Երևան, 2007 
  3. «ԵՊՀ գրադարան քարտարան, Դանիելյան, Ֆելիքս Դանիելի»։ 89.249.207.20 (hy-Armn)։ Վերցված է 2017-01-21