Ֆաուջա Սինգհ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆաուջա Սինգհ
Դիմանկար
Ծնվել էապրիլի 1, 1911(1911-04-01) (112 տարեկան)
ԾննդավայրՁալանդհար, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն
Քաղաքացիություն Բրիտանական Հնդկաստան,  Հնդկաստան և  Միացյալ Թագավորություն
Մասնագիտությունmarathon runner, երկար հեռավորություն վազող և թեթևատլետ
Պարգևներ և
մրցանակներ
Բրիտանական կայսրության մեդալ
 Fauja Singh Վիքիպահեստում

Ֆաուջա Սինգհ (անգլ.՝ Fauja Singh, ապրիլի 1, 1911(1911-04-01), Ձալանդհար, Փանջաբ, Բրիտանական Հնդկաստան, Բրիտանական կայսրություն), վազորդ, մարաթոնյան վազքի աշխարհի ամենածեր մասնակիցը, 90 տարեկան և ավելի, 100 տարեկան և ավելի տարիքային խմբերում գրանցել է համաշխարհային ռեկորդ։ Բացի մարաթոնյան վազքից Սինգհը համարվում է 100 տարեկան և ավելի տարիքային խմբի կարճ տարածության ամենաարագ վազորդը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է հյուսիս-արևմտյան Հնդկաստանի Փենջաբ նահանգի, Ջալանդհար շրջանի Բեաս-Պինդ գյուղում։ Կյանքի մեծ մասը զբաղվել է հողագործությամբ։ 1990-ականնների կեսերից ապրում է Լոնդոնի Իլֆորդի շրջանում[1]։

Մասնակցությունը մարաթոններին, ռեկորդներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2000 թվականին Ֆաուջա Սինգհը առաջին անգամ մասնակցել է Լոնդոնի մարաթոնին և դրանից հետո բազմիցս մասնակցել է նմանատիպ միջոցառումների։ 2003 թվականին Տորոնտոյում նա մարաթոնյան վազքի իր տարիքային խմբում համաշխարհային ռեկորդ է սահմանել՝ 5 ժամ 40 րոպե[2]։ 2011 թվականին նրա անունն ընդգրկվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես ամենատարեց վազող, վազելով 100 տարեկանում ամբողջ մարաթոնին ընթացքում[3]։ Նրա ժամանակը 8:11:06 էր, բայց հաշվի առնելով այն, որ 16 րոպե նա անց է կացրել վազորդների մեկնարկին, նրա հաշվին գրանցվեց 8:25:17։

2012 թվականի սեպտեմբերի 30-ին Surrey International World Music Marathon (Բրիտանական Կոլումբիա, Կանադա) վազքի շրջանակներում մասնակցել է 5 կմ մրցավազքին[4][5]. 14 октября принял участие в пятикилометровом пробеге в рамках Toronto Waterfront Marathon[6]: Նույն թվականի հոկտեմբերի 14-ին Toronto Waterfront Marathon վազքի շրջանակներում նա մասնակցել է 5 կիլոմետրանոց մրցավազքին։ 2016 թվականի հունվարին՝ 104 տարեկան հասակում Սինգհը մասնակցել է Մումբայի մարաթոնին[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Oldest half marathoner wants to run till end» (անգլերեն). Yahoo News. 2011 թ․ հունվարի 21. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 11-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 23-ին.
  2. «Стартовал Лондонский марафон» (ռուսերեն). BBC Russian. 2004 թ․ ապրիլի 18. Վերցված է 2011 թ․ հունվարի 21-ին.
  3. «Столетний индус пробежал марафон в Торонто». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 18-ին. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 17-ին.
  4. World’s oldest marathoner Fauja Singh, 101, runs a race in Canada (but it’s only a 5k this time) | Mail Online
  5. «Oldest marathon runner jogs 5K in B.C. race | TheSpec.com». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 3-ին.
  6. Fauja Singh | Facebook
  7. 104 year old Fauja Singh runs the Mumbai Marathon

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]