Ֆանտասմագորիա (մուլտֆիլմ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆանտասմագորիա
ֆր.՝ Fantasmagorie
Տեսակկարճամետրաժ մուլտիպլիկացիոն ֆիլմ
Ժանրհամր կինո և կինոկատակերգություն
ՌեժիսորԷմիլ Կոլ
ՍցենարիստԷմիլ Կոլ
ՊրոդյուսերԷմիլ Կոլ
ՕպերատորԷմիլ Կոլ
Երկիր Ֆրանսիա
ԸնկերությունGaumont
ԴիստրիբյուտորGaumont
Տևողություն1 րոպե
Թվական1908

«Ֆանտասմագորիա», կարճամետրաժ համր մուլտֆիլմ՝ ստեղծված Էմիլ Կոլի կողմից։ Առաջին նկարված մուլտֆիլմն է աշխարհում։ Պրեմիերան տեղի է ունեցել Փարիզում 1908 թվականի օգոստոսի 17-ին։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչ-որ մեկի ձեռքը նկարում է մի մարդուկ, որը կախված էր զուգափայտից։ Մարդուկն ընկնում է, և նրա տեղում հայտնվում է մեկ այլ մարդուկ՝ գեր ու գլխարկով։ Գլխարկը հանելով և կեղծամը կորցնելով՝ նա նստում է կինոթատրոնի իր տեղում։ Նրա դիմաց նստում է հսկայական գլխարկով մի տիկին։ Այդ պատճառով մարդուկը ոչինչ չի տեսնում, և նա գլխարկից պոկում է բոլոր փետուրները՝ պարբերաբար վախենալով հանկարծակի հայտնված սարդից։ Գլխարկի վրայի փետուրները պոկելուց հետո արդեն ինչ-որ բան երևում է, բայց գլխարկը հանելուց հետո գեր մարդուկը տեսնում է նրա սանրվածքը, որը շատ ավելի մեծ է, քան գլխարկը։ Հուսահատությունից նա այրում է տիկնոջ մազերը, բայց գլուխը հանկարծ պայթում է, և մարդուկը դուրս է ցատկում դրանից։

Մարդուկը հայտնվում է ինչ-որ տուփի մեջ, որը լցված է կշռաքարերով, բայց հեշտությամբ բացում է այն՝ կշռաքարերը գցելով գետնին։ Վերցնելով կարթը՝ նա բռնում է մի անցորդի, բայց նա վերածվում է ինչ-որ լպրծուն զանգվածի։ Այդ պահին հայտնվում է հսկա հրացանակիր, որին մարդուկը վառում է մոմով։ Քաղաքում քայլելիս նա կորցնում է գլուխը, և այն գնդակի պես թռվռում է այնքան ժամանակ, մինչև մի մարդ բռնում է նրան։ Այն անմիջապես վերածվում է շշի, և մարդուկը, որի գլուխն արդեն իր տեղում է, անմիջապես հայտնվում է նրա մեջ։ Շիշը վերածվում է ծաղկի, այնուհետև փղի կնճիթի։ Նկատելով ոստիկանի՝ փիղը վերածվում է տան։ Մարդուկը վազում է ներս, բայց չի նկատում, որ ոստիկանը դուռը կողպել է դրսից։ Մարդուկը դուրս է ցատկում պատուհանից և «կոտրվում»։ Կոլի հանկարծակի հայտնված ձեռք վերանորոգում է մարդուկին, որը ոտքի է կանգնում, նստում ձիու վրա և հրաժեշտ տալով հանդիսատեսին, անցնում է յոթ սարի հետև։

Մասնակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1915 թվական – Գիշերային շոու
  • 1977 թվական – Անիմացիայի միջազգային փառատոն
  • 2003 թվական – Անիմացիայի դար

Գեղարվեստական առանձնահատկություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կինոժապավենի երկարությունը - 36 մետր։
  • Ձևաչափ - 35 մմ։
  • Մուլտֆիլմի բնութագրական առանձնահատկությունն այն է, որ սպիտակ գծերով գծված կերպարները տեղաշարժվում են սև ֆոնի վրա։ Ըստ որոշ տվյալների՝ դա պայմանավորված է նրանով, որ Կոլը նկարահանված նյութը չի վերածել պոզիտիվի՝ մուլտֆիլմը թողնելով միայն նեգատիվի վրա։ Ըստ մեկ այլ վարկածի՝ սպիտակ ֆոնը կարող էր կուրացնել հանդիսատեսի աչքերը[1]։ Ընդհանուր առմամբ ստեղծվել է շուրջ 700 նկար։
  • Կոլը մուլտֆիլմի վրա աշխատել է մի քանի ամիս՝ 1908 թվականի փետրվարից մայիս։

Վերականգնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմի հարուրամյակի առթիվ 2008 թվականին սերբ ռեժիսոր Ռաստկո Չիրիչը Սերբիայի մշակույթի նախարարության աջակցությամբ նկարահանել է «Ֆանտասմագորիա 2008» ֆիլմը։ Մուլտֆիլմի սյուժեն մասամբ կրկնում է Կոլի «Ֆանտասմարոգիայի» սյուժեն, սակայն հիմնական սյուժետային գիծը երկու մարդուկների՝ 1908 թվականի Կոլի և 2008 թվականի ժամանակակից մարդուկների հանդիպումն է։ Մուլտֆիլմը պատրաստված է համակարգչային և նկարված մուլտիպլիկացիայի տեխնոլոգիաներով, ինչպես նաև Կոլի մուլտֆիլմի հատվածներով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. В. Комаров. История зарубежного кино. Том 1. Немое кино. — М.: «Искусство», 1965.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆանտասմագորիա (մուլտֆիլմ)» հոդվածին։