Ֆանի Միլս
Ֆանի Միլս | |
---|---|
![]() | |
Ծնվել է | օգոստոսի 30, 1860 |
Ծննդավայր | Օհայո, ԱՄՆ |
Մահացել է | 1892 |
Ֆանի Միլս (անգլ.՝ Fanny Mills, օգոստոսի 30, 1860, Օհայո - 1892 ), հայտնի է նաև որպես Օհայոյի Մեծ ոտքերով աղջիկ, կրկեսի ամերիկացի դերասանուհի, որ ուներ Միլրոյի հիվանդություն կոչվող հիվանդություն, որը մեծ այտուց էր առաջացրել նրա ոտքերում՝ այդպիսով դարձնելով դրանք հսկայական չափերի[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆանի Միլսը ծնվել է 1860 թվականին Սասեքսի Փուլբորո քաղաքում, Ջորջ Միլսի և Սառա Անսելի՝ Անգլիայից ներգաղթյալների ընտանիքում։ ովքեր բնակություն են հաստատել ԱՄՆ Օհայո նահանգի Սանդուսկի բնակավայրիի հարևանությամբ[2]։ Աղջկա մոտ, վաղ տարիներից սկսել է ի հայտ գալ Միլրոյի հիվանդությունը կամ լիմֆոստազը, որը լիմֆատիկ համակարգի բնածին հիվանդություն է[3][4]։ Ֆանի Միլսը կշռել է մոտ 90 կգ՝ միայն ոտքերը իր քաշի կեսն են եղել։ Նրա կարիերան Հրեշների շոուում սկսվել է 1885 թվականին, երբ նա, իր բուժքրոջ՝ Մերի Բրաունի ուղեկցությամբ, սկսել է ելույթ ունենալ իր քաղաքի մերձակայքում գտնվող կրկեսներում[5]։ Վճռված լինելով օգուտ քաղել իր վիճակից, նա հանդես է եկել որպես «Օհայոյի մեծ ոտքով աղջիկ» 1980-ականներին արևելյան ափի հյուսիսում գտնվող թանգարաններում, որոնք նաև կոչվում են «հրաշք շոուներ»։ Այդ տիպի թանգարաններ այցելելն այն ժամանակ շատ ամերիկացիների շրջանում տարածված ժամանց է եղել։ Ընդամենը մեկ ցենտի գնով նրանք կարող էին տեսնել այնպիսի մարդկանց, ինչպիսին Ֆաննին է, որոնց առողջական վիճակը նրանց քիչ ընտրություն էր թողել, քան իրենց ցուցադրել փողի դիմաց[6]։
Թանգարանային բիզնեսում զբաղվող գործարարները առաջարկում էին 5000 դոլար և ֆերմայի սեփականություն, այն տղամարդուն, որը կհամաձայներ ամուսնանալ Ֆանի Միլսի հետ, բայց իրականում նա արդեն ամուսնացած էր Ուիլյամ Բրաունի՝ իր բուժքույր Մերիի եղբոր հետ[5]։
1892 թվականին Ֆաննին դադարել է ելույթ ունենալ մեկ այլ՝ անհայտ հիվանդության պատճառով։ Նա իր մնացած օրերն անցկացրել է իր ընտանեկան ֆերմայում, իսկ Ուիլյամը՝ նրա ամուսինը, մնացել է նրա կողքին ամբողջ ժամանակ մինչև նույն տարվա հոկտեմբերին նրա մահը[5]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Fraga Kaleena (2021-09-06)։ «The Sad Story Of Fanny Mills, The 'Ohio Big Foot Girl' Of 19th-Century ‘Freak Show’ Fame»։ All That's Interesting (en-US)։ Վերցված է 2023-05-15
- ↑ Carter Jake (2018-11-12)։ «Fannie Mills - The Ohio Big Foot Girl»։ Anomalien.com (en-US)։ Վերցված է 2023-05-15
- ↑ Technologies Peyotto։ «Դժվար է հավատալ, որ բնածին արատներով այս 5 մարդիկ իրապես գոյություն են ունեցել (լուսանկարներ)»։ 1in.am (hy-AM)։ Վերցված է 2023-05-15
- ↑ «Nazywali ją "wielką stopą". Niezwykła historia Fanny Mills»։ kobieta.interia.pl (լեհերեն)։ Վերցված է 2023-05-15
- ↑ 5,0 5,1 5,2 «A Menina Pé Grande»։ Metamorfose Digital.com։ 31 de Outubro de 2014։ Վերցված է 14 de Outubro de 2015
- ↑ Dunn Billie Schwab (2022-02-22)։ «Tragic life of 'big foot girl' – from degrading freak shows to marriage jibes»։ Dailystar.co.uk (անգլերեն)։ Վերցված է 2023-05-15