Ֆադիկա Կրամո-Լանսինե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆադիկա Կրամո-Լանսինե
Դիմանկար
Ծնվել է1948[1][2]
ԾննդավայրDanané, Tonkpi, Montagnes District, Կոտ դ'Իվուար[1]
Քաղաքացիություն Կոտ դ'Իվուար[3][4][5]
ԿրթությունFélix Houphouët Boigny University?
Մասնագիտությունկինոռեժիսոր և սցենարիստ
Պարգևներ և
մրցանակներ
 Kramo Lanciné Fadika Վիքիպահեստում

Ֆադիկա Կրամո-Լանսինե (1948[1][2], Danané, Tonkpi, Montagnes District, Կոտ դ'Իվուար[1]), կոտ դ'իվուարցի ռեժիսոր, ինչպես նաև գեղարվեստական ու վավերագրական ֆիլմերի սցենարիստ ու պրոդյուսեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրամո-Լանսինեն ծնվել է 1948 թվականին Կոտ դ'Իվուարի արևմուտքում գտնվող Դանանե քաղաքում[8]։ Աբիջանի համալսարանում ժամանակակից գրականություն ուսումնասիրելուց հետո սովորել է Փարիզի Լուիս Լյումիերի կինոդպրոցում։ 1975 թվականին անդամագրվել է «Rural Promotion» ծրագրի ազգային գրասենյակին ու ստանձնել զարգացման խնդիրների վերաբերյալ կրթական ֆիլմերի ու հեռուստանախագծերի ղեկավարությունը[8]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին աշխատանքը, որը կոչվում էր «Դատարանի վերջը», 14 րոպե տևողությամբ կարճամետրաժ ֆիլմ էր, որը նկարահանվել է 1974 թվականին։ 1975-1981 թվականների ընթացքում Կրամո-Լանսինեն եղել է մեկ տասնյակից ավելի կրթական ֆիլմերի ու հեռուստաշոուների ռեժիսորը[8]։ 1978 թվականին հեռուստատեսության տեխնիկների թիմի հետ սկսել է նկարահանել իր առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Ջելի․ այսօրվա հեքիաթը», որը 1981 թվականին ավարտելուց հետո արժանացել է Ուագադուգույի 7-րդ պանաֆրիկյան կինո և հեռուստափառատոնի գրան պրի մրցանակին[9]։ 1993 թվականին նա «Ուարիկո․ ջեքփոթը» ֆիլմի ռեժիսորը, սցենարիստն ու պրոդյուսերն էր։ Ֆիլմը պատմում է մի աղքատ ճանապարհային ոստիկանի մասին, որը շահում է վիճակախաղում, բայց կորցնում է հաղթող տոմսը[10]։

2013 - 2016 թվականներին Կրամո-Լանսինեն Կոտ դ'Իվուարի ազգային կինեմատոգրաֆիայի ղեկավարն էր, իսկ 2016 թվականից ի վեր՝ ֆրանկոֆոն մշակույթի նախարարության կինոյի բաժնի տեխնիկական խորհրդատուն[8][9]։

2017 թվականին Ուագադուգույի կինոռեժիսորների պողոտայում կանգնեցվել է Կրամո-Լանսինեի արձանը՝ ի նշանավորումն նրա ֆիլմաստեղծ նվաճումների[11]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1974 : Դատարանի վերջը (ֆր.՝ La Fin de la Cour)[9]
  • 1980 : Ջելի․ այսօրվա հեքիաթը
  • 1993 : Ուարիկո․ ջեքփոթը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://africultures.com/personnes/?no=4465
  2. 2,0 2,1 https://www.acmi.net.au/creators/83237
  3. Kramo Lanciné Fadika
  4. Fadika Kramo Lanciné
  5. Burkina : Le cinéaste ivoirien Lanciné Fadika immortalisé à Ouagadougou — 2017.
  6. Le FESPACO 50 ans d’histoire...
  7. 25ème FESPACO: Ce que vous devez savoir — 2017.
  8. 8,0 8,1 8,2 8,3 «Kramo Lanciné Fadika» (French). AfriBD. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  9. 9,0 9,1 9,2 «Fadika Kramo Lanciné» (French). Africiné.org. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. «Wariko, The Jackpot / Wariko, Le Gros Lot». African Film Festival (AFF) NY. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.
  11. «Burkina : Le cinéaste ivoirien Lanciné Fadika immortalisé à Ouagadougou». Akody (French). 2017 թ․ փետրվարի 26. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 2-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)