Օ ժամանակներ, օ բարքեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սամուել Ալկենի նկարը՝ «Օ ժամանակներ, օ բարքեր» (Պուշկինի անվան կերպարվեստի թանգարան)

Օ ժամանակներ, օ բարքեր (լատին․՝ O tempora, o mores!)  լատիներեն թևավոր խոսք։ Այս արտահայտությունն օգտագործում են, երբ քննադատելով մի ամբողջ սերնդի, ցանկանում են մատնանշել բարքերի անկումը՝ ընդգծելով իրադարձության բացառիկ բնույթը[1]։

Ցիցերոնի ամենահայտնի արտահայտությունն է՝ Կատիլինայի դեմ ունեցած առաջին ելույթի ժամանակ, որը համարվում է հռոմեական հռետորական արվեստի գագաթնակետը։ Հին հռոմեական սենատի նստաշրջանում բացահայտելով Կատալինայի դավադրության մանրամասները հենց նրա ներկայությամբ, Ցիցերոնն այդ նախադասությամբ իր զայրույթն է արտահայտում ինչպես դավադրի լկտիության նկատմամբ, որը, կարծես ամենից անտեղյակ, ներկայացել է սենատ, այնպես էլ իշխանությունների՝ հանցագործի հանդեպ անգործության նկատմամբ, որը կանխամտածել էր կործանել Հանրապետությունը։

Մինչև ե՞րբ պիտի, վերջապես, չարաշահես մեր համբերությունը, Կատիլինա։ Դեռ երկա՞ր պիտի համառես քո վայրի խելագարությամբ։ Մինչև ե՞րբ, դու, վերջապես, մոռանալով ամեն չափ ու սահման, պիտի գոռոզանաս քո հանդգնությամբ։ Մի՞թե քեզ վրա ոչ մի ազդեցություն չգործեցին ոչ զինվորական պահպանությունը, որը գիշերը պաշտպանում էր Պալատինյան բլուրը, ոչ քաղաքային պատկերները, ոչ ժողովրդի սարսափը, ոչ դրսում հավաքված բարեմիտ քաղաքացիների բազմությունը, ոչ սենատի նիստերի այս անձեռնամխելի վայրը, ոչ էլ այստեղ ներկա գտնվող սենատորների դեմքերի արտահայտությունը։ Մի՞թե դու չես զգում, որ քո մտքերը մեզ համար շատ պարզ են։ Մի՞թե դու չես նկատում, որ կաշկանդված ես, քանի որ այստեղ բոլորը գիտեն քո դավադրության մասին։ Ո՛րը մեզանից, քո կարծիքով, տեղեկություններ չի ստացել այն մասին, թե դու ի՞նչ ես արել այս գիշեր, որտե՞ղ էիր հավաքել, ի՞նչ որոշումներ ընդունեցիր։ 0', ժամանակներ, օ', բարքեր...»
- Ցիցերոն, Կատիլինայի դեմ ճառում[2]

Սակայն վարկած կա, որ ի սկզբանե այդ արտահայտությունն ասել է Կատոնը։ Կատոն Մարկոս Պորկիոս (Մարկոս Պորկիոս Ավագ, ինքը նաև՝ Կատոն Ցենզոր, 234. 148 մ.թ.ա.)  հին հռոմեական քաղաքական գործիչ, գրող և զորահրամանատար։

Մեջբերման օրինակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինքնաբերաբար բարբառում ես. Օ ժամանակներ, օ բարքեր — Երբ տեսնում ես, թե կյանքում ինչ դառնություններ կան[3]
- Նիկոլայ Նեկրասով
Դու ինձ չե՞ս սիրել և չե՞ս սիրելու[…] Մայորը գոռաց, […] օդում թափահարելով մտրակը և նավակում… Օ ժամանակներ, օ բարքեր.. Մեծ իրարանցում բարձրացավ, այնպիսի իրարանցում, որը ոչ միայն հնարավոր չէր նկարագրել, այլ հնարավոր չէր նույնիսկ ենթադրել[4]

:

  • Ակսել Բակունցը իր «Կյորես» պատմվածքի բնաբանում օգտագործել է Օ tempora, o temppora O՜ Զանգեզուր, օ՜ Կյորես… արտահայտությունը[5]։
  • 1833 թվականին ռուսական կայսրությունում Ա. Ս. Գրիբոեդովի բառերով բեմադրվել է կատակերգություն՝ «Խելքից պատուհասը», որտեղ գործածվել է թևավոր խոսքը՝ օ ժամանակներ, օ բարքեր։ Դրա հետ կապված՝ շատ մարդիկ այդ նախադասությունը վերագրեցին Գրիբոեդովին[6]։
  • Էդգար Ալան Պոյի բանաստեղծությունը՝ «Օ ժամանակներ, օ բարքեր»[7]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Цыбульник Ю. С. Крылатые латинские выражения. — М.:: ООО "Издательство АСТ", 2003. — С. 89. — 830 с. — 5000 экз. — ISBN 5-17-016376-2
  2. «ՀՌԵՏՈՐՈԻԹՅԱՆ ՈԻ ՏՐԱՄԱՐԱՆՈԻԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈԻԹՅՈԻՆԸ, Ս. Բ. ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2018 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 31-ին.
  3. Некрасов, Николай Алексеевич Без вести пропавший пиита // Избранное. — М.:: Правда (издательство), 1985. — С. 65.
  4. Чехов, Антон Павлович За двумя зайцами погонишься, ни одного не поймаешь // Собрание сочинений в двенадцати томах. — М.:: Художественная литература, 1960. — Т. 1. — С. 12.
  5. «Կյորես». Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  6. «О времена!.. - Alma Mater».
  7. «Лирика Эдгара По в переводах русских поэтов». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օ ժամանակներ, օ բարքեր» հոդվածին։