Օքրո Օքրոյանի անվան թիվ 3 գրադարան (Երևան, Էրեբունի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օքրո Օքրոյանի անվան թիվ 3 գրադարան
ԵրկիրՀայաստան
Հիմնվել է1937, նոյեմբերի 15
ՏեղադրությունԵրևան, Էրեբունի վարչական շրջան, Տիգրան Մեծի պողոտա 59
Հավաքածուներ
Չափ51188
Հասանելիություն և օգտագործում
Պոտենցիալ անդամներ5
Այլ տվյալներ
ՏնօրենՍյուզաննա Կարապետյան

Օքրո Օքրոյանի անվան թիվ 3 գրադարան, գտնվում է Երևանի Էրեբունի վարչական շրջանում։ Հիմնադրվել է 1937 թվականի նոյեմբերի 15-ին։ 2004 թվականին գրադարանն անվանակոչվել է վիրահայ բանաստեղծ, բարերար Օքրո Օքրոյանի անունով։ Գրադարանն զբաղեցնում է 500 քմ տարածք, ունի ընթերցասրահ՝ 100 քմ տարածքով, տեղերի քանակը՝ 50։

Բաժիններ, ֆոնդ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի աբոնեմենտի և մանկական բաժիններ։ Գրքային ֆոնդը 51188 միավոր է, ընթերցողների քանակը՝ 2500, տացքը՝ 37250, հաճախումները՝ 29975, աշխատողների քանակը՝ 5։ Գրադարանն ունի ընթերցասրահ, աբոնեմենտի, մանկական բաժիններ։

Գրադարանի տնօրենն է Սյուզաննա Կարապետյանը։

Հասցե[խմբագրել | խմբագրել կոդը]

Սկզբում տեղակայված է եղել Հոկտեմբերյան (այժմ՝ Տիգրան Մեծի) պողոտայի N 1 շենքի նկուղային հարկում։ 1957 թվականին տեղափոխվել է նույն պողոտայի N 59 շենքի 1-ին հարկ, հեռախոս՝ 553529։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]