Օրտենսիա Բուսի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրտենսիա Բուսի
իսպ.՝ Mercedes Hortensia Bussi Soto de Allende
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1914(1914-07-22)[1][2][3][…]
ԾննդավայրՌանկագուա, Չիլի[4]
Մահացել էհունիսի 18, 2009(2009-06-18)[5][1][2][…] (94 տարեկան)
Մահվան վայրՍանտյագո, Չիլի[6]
Քաղաքացիություն Չիլի
Կրոնկաթոլիկություն
ԿրթությունՉիլիի համալսարան
Մասնագիտությունիրավապաշտպան և քաղաքական գործիչ
ԱմուսինՍալվադոր Ալյենդե
Զբաղեցրած պաշտոններFirst Lady of Chile?
Պարգևներ և
մրցանակներ
Միջազգային Լենինի խաղաղության մրցանակ
ԵրեխաներԻսաբել Ալյենդե և Բեատրիս Ալյենդե
 Hortensia Bussi Վիքիպահեստում

Մերսեդես Օրտենսիա Բուսի դե Ալենդե (իսպ.՝ Mercedes Hortensia Bussi de Allende, հուլիսի 22, 1914(1914-07-22)[1][2][3][…], Ռանկագուա, Չիլի[4] - հունիսի 18, 2009(2009-06-18)[5][1][2][…], Սանտյագո, Չիլի[6], առավել հայտնի է Տենչա իսպ.՝ La Tencha անունով), չիլիացի հասարակական և քաղաքական գործիչ, ուսուցիչ, գրադարանավար և ակտիվիստ, Չիլիի նախկին նախագահ Սալվադոր Ալյենդեի կինը, 1970-1973 թվականներին եղել է Չիլիի առաջին տիկինը[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրտենսիա ծնվել է Վալպարաիսոյում՝ ունևորի ընտանիքում։ Նրա հայրը՝ Չիրո Բուսին, եղել է ծովային առևտրական նավատորմի սպա։ Օրտենսիա ավարտել է Չիլիի համալսարանի պատմության և աշխարհագրության ֆակուլտետը և որպես ուսուցչուհի աշխատանքի անցել Ազգային վիճակագրական բյուրոյում։ Նա իր ապագա ամուսնուն՝ Սալվադոր Ալյենդեին հանդիպել է 1939 թվականին՝ Չիլիի երկրաշարժից հետո, որտեղ նրանք երկուսն էլ երկրաշարժից տուժածներին օգնելու համար աշխատանքներ են տարել։ Մեկ տարի անց նրանք ամուսնացել են։ Ալյենդեին այդ ժամանակ եղել է Չիլիի առողջապահության նախարար՝ Ագիրե Սերդայի կառավարություննում։

1973 թվականի պետական հեղաշրջման ընթացքում գրոհ է կազմակերպվել նախագահական նստավայիր վրա, ինչի հետևանքով ամուսինը՝ նախագահ Սալվադոր Ալյենդեն ինքնասպան է եղել[8], իսկ ինքը՝ Բուսին փախել է Մեքսիկա։

Արտասահմանում նա զբաղաղվել է հասարակական գործունեությամբ և ձեռք բերել մեծ համբավ։ Բուսին միջազգային արշավ է սկսել Ավգուստո Պինոչետի բռնապետական ռեժիմի դեմ։ 1975 թվականին նա եղել է Մոսկվայի 9-րդ միջազգային կինոփառատոնի ժյուրիի անդամ[9], 1977 թվականին առաջադրվել է Գլազգոյի համալսարանի նախագահի թեկնածուի պաշտոում[10]։, սակայն ընտրություններին պարտվել է ուսանող Ջոն Բելին[11]։

1988 թվականի սեպտեմբերի 24-ին, 15 տարվա աքսորից հետո Բուսին վերադարձել է Չիլի և դարձել Սալվադոր Ալյենդե հիմնադրամի ղեկավարը։

Օրտենսիա Բուսին մահացել է 2009 թվականի հուննիսի 18-ին, 94 տարեկան հասակում։ Նրա աճյունն ամփոփվել է նախկին Ազգային Կոնգրեսի տարածքում։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուսին ունեցել է երեք դուստր՝ Բեատրիսը, Կարմեն Պասը և Իսաբելը։ Վերջինս եղել է քաղաքական գործիչ, հեղափոխական և վիրաբույժ։ 1977 թվականին ինքնասպան է եղել[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Կատալոներեն Վիքիպեդիա (կատ.) — 2001.
  5. 5,0 5,1 5,2 http://www.emol.com/noticias/nacional/detalle/detallenoticias.asp?idnoticia=363444
  6. 6,0 6,1 6,2 Գերմանիայի ազգային գրադարանի կատալոգ (գերմ.)
  7. Online, Wiener Zeitung. «- Salvador Allendes Witwe Hortensia Bussi ist tot». Weltpolitik Nachrichten - Wiener Zeitung Online (գերմաներեն). Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  8. «Chile inquiry confirms President Allende killed himself».
  9. «9th Moscow International Film Festival (1975)». MIFF. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 4-ին.
  10. «Hortensia Bussi de Allende | Obituary». the Guardian (անգլերեն). 2009 թ․ հունիսի 24. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  11. «University of Glasgow Story-John Bell». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 3-ին.
  12. Agencias (1977 թ․ հոկտեմբերի 14). «Repercusión del suicidio de Beatriz Allende en Latinoamérica». El País (իսպաներեն). Ediciones El País, S.L. ISSN 0213-4608. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրտենսիա Բուսի» հոդվածին։