Օրհան Գյունդյուզի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրհան Գյունդյուզի սպանություն
ՏեղադրանքՍոմերվիլ
Գրոհի նպատակդիվանագետի սպանություն
Տարեթիվմայիսի 4, 1982
Զենքատրճանակ
ԶոհվածներՕրհան Գյունդյուզ
ԿազմակերպիչներՀայկական ցեղասպանության արդարության մարտիկներ

Օրհան Գյունդյուզի սպանություն (թուրքերեն՝ Orhan Gündüz suikastı), թուրք գործարար և դիվանագետ Օրհան Գյունդյուզի սպանությունը, որը տեղի է ունեցել 1982 թվականի մայիսի 4-ին ԱՄՆ Մասաչուսեթս նահանգի Սոմերվիլ քաղաքում։

Հայազգի մարտիկը հարձակվել և սպանել է Թուրքիայի պատվավոր հյուպատոս Օրհան Գյունդյուզին, մինչ նա Սոմերվիլի Յունիոն հրապարակի մոտ երթևեկության պիկ ժամին սպասում էր իր ավտոմեքենային։ Հարձակում գործած անձը դեպքի վայրից փախել է։ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպությունն ստանձնել է հարձակման պատասխանատվությունը[1]։

Սպանությունը տեղի է ունեցել վեց շաբաթ անց այն բանից հետո, երբ Գյունդյուզը նույն տարվա մարտի 22-ին վիրավորվել էր Քեմբրիջ Կենտրոնական հրապարակում գտնվող Topkapi Imports խանութի վրա զինված հարձակման ժամանակ։ Դրանից առաջ «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպությունը Գյունդյուզից պահանջել էր կամ հրաժարական տալ պատվավոր հյուպատոսի պաշտոնից կամ էլ նա կսպանվեր։ Topkapi Imports-ի վաճառողները հայտարարել էին, որ ոչ խանութը, և ոչ էլ Գյունդյուզը չէին եղել ոստիկանության պաշտպանության ներքո, չնայած այն հանգամանքին, որ խանութը եղել էր նախորդ հարձակման վայրը։ Այդուհանդերձ, խանութի հարակից հատվածներում եղել է շուրջօրյա ոստիկանական ներկայություն, քանի որ տեղանքը գտնվում էր Քեմբրիջի ոստիկանական բաժանմունքի մոտ՝ մոտ 150 ոտնաչափ (46 մետր) հեռավորության վրա։

Գյունդյուզի սպանությունը բացահայտելու համար տեղական հեռուստաընկերություններն ու լրատվամիջոցները, ականատեսների վկայությունների հիման վրա, պատկերեցին սպանության իրագործման ընթացքը, ինչը կնպաստեր սպանության բացահայտմանը։ Երբ վկան հետագայում սպանվեց, մարդասպանին բռնելու համայնքային բոլոր ջանքերը կանգ առան։ Սոմերվիլի ոստիկանական դեպարտամենտը և Հետաքննությունների դաշնային բյուրոն երբեք չկարողացան բացահայտել և պարզել մարդասպանի ինքնությունը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Gunman in jogging suit slays Turkish consul on U.S. street». Eugene Register-Guard. Associated Press. 1982 թ․ մայիսի 5. էջ 6A. Վերցված է 2021 թ․ սեպտեմբերի 10-ին.
  2. Foreign Affairs, Vol. 61, No. 3, America and the World 1982 (1982) by Janis A. Kreslins. Chronology 1982, pp. 714-744