Օրիֆլեյմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրիֆլեյմ
Տեսակ ձեռնարկություն
Ընկերության տեսակ Կոսմետիկա
Հիմնադիր 1967թ.
Վայր Լյուքսեմբուրգ
Գլխավոր անձինք Մագնուս Բրեյնստորմ (գործադիր տնօրեն)
Ռոբերտ աֆ Յոխնիկ (նախագահ)
Կայք oriflame.com

«Օրիֆլեյմ Կոսմետիքս» ընկերությունը (Oriflame Cosmetics S.A.) շվեդական կոսմետիկ միջոցներ թողարկող ընկերություն է, որն ստեղծվել է շվեդ եղբայրներ Յոնաս և Ռոբերտ աֆ Յոխնիկների կողմից՝ 1967թ.։ Ընկերությունը վաճառում է դեմքի խնամքի, անձնական հիգենայի, կոսմետիկ և այլ միջոցներ։

Հակիրճ պատմություն[խմբագրել]

«Օրիֆլեյմը» ստեղծվել է 1967թ.-ին՝ աֆ Յոխնիկ եղբայրների և այդ ժամանակներում նրանց գործընկեր՝ Բենգտ Հելստենի կողմից՝ մայրաքաղաք Ստոկհոլմում։ Ձեռնարկության անվանումը կապված է միջնադարյան Ֆրանսիայում օգտագործվող թագավորական զինադրոշի անվան հետ, որը պատերազմների ժամանակ տանում էր ոմն Դիոնիսոս Փարիզեցի։ Հետագայում «Օրիֆլեյմն» ընդարձակվում է և արդեն 1970-ին ունենում է իր առաջին կոնսուլտանտը Միացյալ թագավորությունում։ Դրան հաջորդում է 1972-ին ընկերության ներկայացուցչության բացումը Իռլանդիայում։ «Օրիֆլեյմը» 1988թ.-ին Միացյալ թագավորությունում թողարկում է ամենաառաջին կատալոգը։ Ֆիրման շարունակում է աճել և մեծանալ։ 2006թ.-ին բրիտանական և իռլանդական մասնաճյուղերը վաճառվում են անկախ սեփականատերերի։

Օրիֆլեյմի Կոնսուլտանտները[խմբագրել]

Օրիֆլեյմի արտադրանքները վաճառվում են խորհրդատուների միջոցով, որոնք կարող են ձևավորել սպառողների մի որոշակի խումբ և վաճառքներից ստանալ բաժանորդավճար, ինչպես նաև որոշակի «բալեր»։ Վերջիններս ունեն բոնուսային բնույթ։

Արտաքին հղումներ[խմբագրել]