Օրելյանա (պրովինցիա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օրելյանա
Դրոշ




ԵրկիրԷկվադոր Էկվադոր
ՀիմնQ19445461?
ԿարգավիճակԷկվադորի նահանգ
Մտնում էԷկվադոր
ՎարչկենտրոնCoca?
ԲԾՄ232 մետր
Պաշտոնական լեզուներիսպաներեն, Կիչուա և Waorani?
Բնակչություն182 166 մարդ (2022)[1]
Տարածք21 692,1 կմ² (2010)[2]
Հիմնադրված էհուլիսի 28, 1998 թ.
Սահմանակցում էՍուկումբիոս, Նապո, Պաստասա և Լորետո
Ժամային գոտիUTC-5
ISO 3166-2 կոդEC-D
Հեռախոսային կոդ06
Փոստային ինդեքսներEC22
Ավտոմոբիլային կոդQ
gporellana.gob.ec(իսպ.)

Օրելյանամ պրովինցիա Էկվադորում։ Մայրաքաղաքը Պուերտո Ֆրանսիսկո դե Օրելյանան է։ Ստեղծվել է 1998 թվականի հուլիսի 30-ին, Նապո պրովինցիայի մի մասից։

Պրովինցիայի անունը ծագում է հետազոտող Ֆրանսիսկո դե Օրելյանանայի անունից, ով բնակություն է հաստատել Ատլանտյան օվկիանոսից քիչ հեռու գտնվող որևէ քաղաքում։ Նա ուղևորությունը կատարել է մի քանի անգամ, որպեսզի տեսնի Էլ Դորադո ոսկի քաղաքը, այնտեղ նա փնտրում էր մշկընկույզի անտառը, որը ժամանակին շատ թանկ համեմունք էր։ Ճամփորդությունների ընթացքում նա հանդիպել է հնդկացիական մի ցեղի, որոնք հարձակվել են իր նավերի վրա, և նրանցից շատերը կանայք էին։ Ահա սա էլ հանգեցրեց Ամազոնյան գետի անվանակոչմանը։ Պրովինցիան բաժանված է 4 կանտոնների։

Կանտոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրովինցիան բաժանված է 4 կանտոնների։ Հետևյալ աղյուսակում ներկայացված են կանտոնների բնակչությունն ըստ 2001 թվականի մարդահամարի տվյալների, նրա տարածքը (քառ. կմ), վարչական կենտրոնը կամ մայրաքաղաքը[3]։

Կանտոն Բնակչություն (2001) Տարածք (քառ․ կմ) Վարչական կենտրոն/Մայրաքաղաք
Ագուարիկո 4658 11358 Նուևո Ռոկաֆուերտե
Ֆրանսիսկո դե Օրելյանա 42010 6995 Պուերտո Ֆրանսիսկո դե Օրելյանա
Լա Խոյա դե լոս Սաչաս 26363 1195 Լա Խոյա դե լոս Սաչաս
Լորետո 13462 2127 Լորետո

Ժողովրդագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթնիկ խմբերը՝ ըստ 2010 թվականի Էկվադորի մարդահամարի տվյալների․

  • Մետիսներ՝ 57.5%
  • Էկվադորի բնիկ ժողովուրդ՝ 31.8%
  • Աֆրո-էկվադորյան՝ 4.9%
  • Սպիտակ լատինաամերիկյան՝ 4.4%
  • Մոնտուբիո՝ 1.2%
  • Այլ՝ 0.2%

Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջունգլիները կազմում են պրովինցիայի տարածքի մեծ մասը, ինչի շնորհիվ տնտեսությունը գլխավորապես հիմնված է նավթի ու փայտանյութի արդյունահանման վրա։ Որպես շահույթի կարևոր աղբյուր երկրորդ տեղում զբոսաշրջությունն է, որն առաջարկում է ջունգլիների ու գետերի դիտում և հանդիպում բնիկների հետ։ Հանքարդյունաբերությունը եկամտի երրորդ հուսալի աղբյուրն է։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կույաբենոյի արգելավայր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրելյանա (պրովինցիա)» հոդվածին։