Օս (կոմունա)
Օս նորվ.՝ Ås | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | Ակերսհուս | ||
Վարչկենտրոն | Օս | ||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||
Բնակչություն (2008) | 16256 | ||
Տարածք | 176 | ||
![]() | |||
Հիմնադրված է | 1838 թ. | ||
Սահմանակցում է | Վեսթբյու, Ֆրոգն, Օփեգոր, Շի, Հուբյոլ, Nordre Follo? և Ինդրե Օսթֆոլդ | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 0214 | ||
as.kommune.noo |
Օս (նորվ.՝ Ås), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Օս քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 176 կմ² տարածք[1][2]։
Օս կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Անվանումը (Ås) նշանակում է լեռ։ Տարածքի զգալի մասը անտառապատ լեռներով է պատված։
Կոմունայի տարածքի մեծ մասը պատված է անտառներով։ Կան նաև բերրի վարելահողեր։ Այստեղով հոսում են Haldenvassdraget և Hølandselva գետերը։
Օսի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Օս կոմունայի զինանշանը հաստատվել է 1982 թվականի հուլիսի 23-ին և իրենից ներկայացնում է կարմիր վահան, ներքևի մասը կլոր, որի վրա պատկերված է սպիտակ գույնի 3 չորսանկյուն նշան, որոնք խորհրդանշում են կոմունայի տարածքում հայտնաբերված հնավայրերը[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2008 թվականի մարդահամարի տվյալների՝ Օս կոմունայում բնակվում է 16256 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում մեծ աճ է գրանցել։ Վերջին 10 տարում աճը կազմել է 539 տոկոս[1]։
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Տնտեսությունը հիմնականում ունի գյուղատնտեսական ուղղվածություն։ Այստեղ աճեցված բանջարեղենն ու մրգերը վաճառվում են մայրաքաղաք Օսլոյում։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Archived 2008-06-02 at the Wayback Machine. (նորվեգերեն)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Befolkningsstatistikk. Befolkningsendringer i Ullensaker. 1951. (նորվեգերեն)
- ↑ Norske Kommunevåpen (1990). "Nye kommunevåbener i Norden" (նորվեգերեն)