Շի (կոմունա)
Շի նորվ.՝ Ski | |||
---|---|---|---|
| |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | former municipality of Norway? | ||
Մտնում է | Ակերսհուս | ||
Վարչկենտրոն | Շի | ||
Տուվա Մոֆլագ | |||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||
Բնակչություն (2013) | 29,307 (31 տեղ) | ||
Տարածք | 165.54 (351 տեղ) | ||
![]() | |||
Սահմանակցում է | Օսլո, Էնեբակ, Հուբյոլ, Օս և Օփեգոր | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
Փոխարինեց | Q63116824? | ||
ISO 3166-2 կոդ | 0213 | ||
ski.kommune.no |
Շի (նորվ.՝ Ski), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում: Կոմունայի վարչական կենտրոնը Շի քաղաքն է: Պաշտոնական լեզուն բուկմոլն է: Զբաղեցնում է 165.54 կմ² տարածք[1]:
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շի կոմունայի տարածքում հայտնաբերված հնագույն բնակատեղիներում գտնվել են բազմաթիվ հնագիտական իրեր, որոնցից ամենահինը ունի շուրջ 11000 տարվա պատմություն: Հայտնաբերվել են նաև Քարե դարի կենցաղային գործիքներ, ինչպիսին է քարե կացինը: 1150 թվականին Շիի տարածքում կառուցվեց քարե եկեղեցի:
Շիի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Շի կոմունայի զինանշանը հաստատվել է 1986 թվականի դեկտեմբերի 19-ին և իրենից ներկայացնում է կապույտ գույնով ներկված վահան, ներքևի մասը կլոր, որի վրա պատկերված է արծաթագույն երեք ձիու գլուխ, որոնք դասավորված են այնպես, որ պատկերեն հավերժության նշան[1]:
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2009 թվականի մարդահամարի տվյալների՝ Շի կոմունայում բնակվում է 27815 մարդ: Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճ է գրանցել[1]:
Սպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]
Շի կոմունայում առկա է սպորտային կյանքը: Այստեղ գործում են բազմաթիվ ակումբներ, այդ թվում՝ ֆուտբոլի: Շի ֆուտբոլային ակումբը խաղում է Նորվեգիայի ֆուտբոլի երկրորդ առաջնությունում:
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Befolkningsstatistikk. Befolkningsendringer i Ullensaker. 1951. (նորվեգերեն)