Վեսթբյու
Վեսթբյու նորվ.՝ Vestby | |||
---|---|---|---|
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Կարգավիճակ | Նորվեգիայի կոմունաներ | ||
Մտնում է | Ակերսհուս | ||
Վարչկենտրոն | Վեսթբյու | ||
Հիմնական լեզու | Բուկմոլ | ||
Բնակչություն (2007) | 14252 | ||
Տարածք | 134 | ||
![]() | |||
Հիմնադրված է | 1838 թ. | ||
Սահմանակցում է | Մոսս (Նորվեգիա), Հուբյոլ, Վոլեր, Օս, Ֆրոգն և Ինդրե Օսթֆոլդ | ||
Ժամային գոտի | UTC+1 | ||
ISO 3166-2 կոդ | 0211 | ||
vestby.kommune.no |
Վեսթբյու (նորվ.՝ Vestby), կոմունա Նորվեգիայի Ակերսհուս ֆյուլքեյում։ Կոմունայի վարչական կենտրոնը Վեսթբյու քաղաքն է։ Պաշտոնական լեզուն բուկմոլն է։ Զբաղեցնում է 134 կմ² տարածք[1][2]։
Վեսթբյու կոմունան կազմավորվել է 1838 թվականի հունվարի 1-ին։ Անվան սկզբնամասը՝ «vestr», նշանակում է «արևմուտք», «býr» նշանակում է «ֆերմա»։
Կոմունայի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ բրոնզեդարյան գտածոներ, հիմնականում կենցաղային ապահովման իրեր, ինչը փաստում է, որ այստեղ զարգացած է եղել մարդկային հասարակարգը։ 1840-ական թվականներին այստեղի բնակչության մի զգալի մասը տեղափոխվում է ԱՄՆ և հիմնում համանուն քաղաքը, որտեղ մինչ օրս բնակչությնա մեծ մասը նորվեգացիներ են։
Վեսթբյու կոմունան հայտնի է փայտի արդյունաբերությամբ։ Հին ժամանակներից այստեղի նավահանգիստները կապված են եղել միջազգային նավագնացության երթուղիներին։ 17-րդ դարի հոլանդացի քարտեզագիրների քարտեզներում հատուկ նշված է Վեսթբյուն որպես կարևորագույն նավահանգիստ։
Վեսթբյուի զինանշանը[խմբագրել | խմբագրել կոդը]
Վեսթբյու կոմունայի զինանշանը հաստատվել է 1982 թվականի հունիսի 18-ին և իրենից ներկայացնում է կարմիր գույնի վահան, ներքևի մասը սուր, որի վրա պատկերված է դեղին գույնի երեք հավասարաթև խաչ։ Երեք խաչերը խորհրդանշում են կոմունայի տարածքում գտնվող երեք քրիստոնեական համայնքները՝ Վեսթբի, Քարդեր և Սոներ[1]։
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաձայն 2007 թվականի մարդահամարի տվյալների՝ Վեսթբյու կոմունայում բնակվում է 14252 մարդ։ Կոմունայի բնակչության քանակը վերջին 60 տարում աճ է գրանցել[1]։
Ծնունդով Վեսթբյուից հայտնի անձինք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Օլա Աբրամսոն (1883–1980), արվեստագետ
- Էրիկ Բոդոմ (1829–1879), նկարիչ
- Գասպար Վեսել (1745–1818), մաթեմատիկոս
- Ջոն Հերման Վեսսել] (1742–1785), գրող
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Store norske leksikon. (նորվեգերեն)
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կոմունայի վիճակագրական տվյալները վերցված Նորվեգիայի վիճվարչությունից: Archived 2011-07-09 at the Wayback Machine. (նորվեգերեն)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Befolkningsstatistikk. Befolkningsendringer i Ullensaker. 1951. (նորվեգերեն)
- ↑ Norske Kommunevåpen (1990). "Nye kommunevåbener i Norden". (նորվեգերեն)