Օսլո քաղաքի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օսլո քաղաքի թանգարան
Frogner Hovedgård 20090208.jpg
Տեսակ տեղական թանգարան
Երկիր Flag of Norway.svg Նորվեգիա
Տեղագրություն Օսլո
Վայր Օսլո
Կոորդինատներ: 59°55′27.41″ հս․ լ. 10°42′10.98″ ավ. ե. / 59.9242806° հս․. լ. 10.7030500° ավ. ե. / 59.9242806; 10.7030500
Կայք oslomuseum.no
Օսլո քաղաքի թանգարանը գտնվում է Նորվեգիաում
Օսլո քաղաքի թանգարան

Օսլո քաղաքի թանգարան (նորվ.՝ Oslo Bymuseum), քաղաքային թանգարան Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում՝ Վիգելանի քանդակների զբոսայգում (Ֆրոգներ շրջան):

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օսլո քաղաքի թանգարանը հիմնադրվել է 1905 թվականի դեկտեմբերի 22-ին նորվեգացի ճարտարապետ Վրից Հոլանդի աջակցությամբ: Հետագայում իր մեջ է ներառել երեք թանգարաններ՝ Օսլո քաղաքի թանգարան, Թատերական թանգարան (անգլ.՝ Oslo Theatre Museum) և Օսլոյի միջմշակութային թանգարան (անգլ.՝ Intercultural Museum):[1]. Թանգարանի մաս է կազմում նաև 18-րդ դարում կառուցված առանձնատուն, որի ներսում պահպանվել են կառուցման ժամանակաշրջանի ներքին հարդարանքի տարրեր:[2]

Ցուցանմուշներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանին պատկանող 18-րդ դարի առանձնատուն

Թանգարանի ցուցանմուշների մեջ ներառված են այնպիսի թանգարանային իրեր, որոնք պատմում են քաղաքի հազարամյա պատմության մասին: Ցուցադրվում են նաև մեդալներ, որոնց վրա պատկերված է քաղաքի տեսքը զարգացման տարբեր ժամանակաշրջաննյերում: Ցուցադրման են ներկայացվում նաև արվեստի շուրջ 1000 և այլ բնույթի շուրջ 6000 ստեղծագործություններ և աշխատանքներ:[3]

Գրադարանային բաժին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքային թանգարանում գործում է նաև Նորվեգիայի ամենամեծ գրադարանը, որտեղ հավաքվել և պահվում են Օսլո քաղաքին և Ակեր կոմունային (համայնքին) առնչվող փաստաթղթային հավաքածուներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Зоуи Росс Норвегия. — М: Издательство "Фаир", 2010. — С. 42. — 191 с. — (Путеводители Томаса Кука). — 1500 экз. — ISBN 978-5-8183-1233-0