Վիգելանի քանդակների զբոսայգի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիգելանի քանդակների զբոսայգի
նորվ.՝ Vigelandpark
Տեսակհուշարձանների այգի
Մասն էFrogner Park?
Երկիր Նորվեգիա
ՎարչատարածքՕսլո
Հիմնվել է1907
Բացվել է1942
ՃարտարապետԳուստավ Վիգելանդ
Մակերես30
Վիգելանի քանդակների զբոսայգիը գտնվում է Նորվեգիաում
Վիգելանի քանդակների զբոսայգի
Վիգելանի քանդակների զբոսայգիը գտնվում է Երկիրում
Վիգելանի քանդակների զբոսայգի

Վիգելանի քանդակների զբոսայգի, զբոսայգի Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյի Ֆրոգներ շրջանում։ Այն հանդիսանում է Ֆրոնգեր զբոսայգու մի հատվածը։

Մարմիններից շրջանը քանդակների կոմպոզիցիան

Նորվեգիայի ամենահայտնի զբոսայգին կառուցվել է նորվեգացի քանդակագործ Գուստավ Վիգելանդի կողմից 1907-1942 թվականների ընթացքում։ Բացվել է քանդակագործի մահից մեկ տարի անց։ Զբոսայգին զբաղեցնում է 30 հեկտար տարածք, որտեղ տեղադրված են մարդկային էությունը ներկայացնող 227 քանդակային խմբեր։

Գլխավոր դարպասներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գլխավոր դարպասները

Գլխավոր դարպասները բաղկացած են 5 գրանիտե և բրոնձաձույլ դարպասներից։ Դարպասները տեղադրվել են 1942 թվականին Նորվեգական բանկի ֆինանսական աջակցությամբ։

Կամուրջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այգում կառուցված է նաև 100 մետրանոց կամուրջ, որի շուրջ տեղադրված են 50 քանդակներ։ Կամուրջը ունի 15 մ լայնություն և սկսվում է գլխավոր դարպասների մոտից։

Մանկական այգի[խմբագրել | խմբագրել կոդը]

Կամրջի վերջում գտնվում է մանկական այգին, որտեղ տեղադրված են խաղացող երեխաների 8 բրոնձաձույլ քանդակներ։ Այգու կենտրոնում տեղադրված է նորածին երեխայի քանդակ։

Շատրվան[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատրվանը պատրաստված է բրոնզից և զարդարված 60 առանձին բրոնզաձույլ քանդակներով։ Այն նախատեսված էր տեղադրել Ստորտինգ ի շենքի դիմաց, սակայն հետագայում հայտնվեց այգում։ Այն իրենից ներկայացնում է տարբեր տարիքի մարդկանց և մարդկանց կմախքների արձաններ, որոնք տեղադրված են բրոնզաձույլ ծառի վրա։ Ստեղծագործության իմաստը այն է, որ մահից հետո կա կյանք։ Շատրվանի հատակը պատված է սև և սպիտակ գույնի գրանիտե խճանկարով, որի զբաղեցնում է 1800 մ² մակերես։ Վիգելանդը շատրվանի ստեղծման համար աշխատել է 1906-1943 թվականներին։

«Մոնոլիտ» հարթակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնոլիտ

«Մոնոլիտ» հարթակը իրենից ներկայացնում է աստիճաններով շրջապատված քարե պատվանդան, որը ծառայում է զբոսայգու կենտրոնական հատվածում տեղադրված «Մոնոլիտ» կոթողի հիմք։ Պատվանդան տանող ճանապարհը անցնում է յոթ դարպասների միջով, որոնք պատրաստված են կռած երկաթից։ Դարպասները նախագծվել և ձուլվել են 1933-1937 թվականներին և տեղադրվել 1943 թվականին՝ Վիգելանդի մահից հետո։

«Մոնոլիտ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսայգու ամենաբարձր կետում, պատվանդանի վրա է գտնվում է «Մոնոլիտ» (նորվ.՝ Monolitten) ստեղծագործությունը։ Հսկայական հուշարձանի տեղադրումը սկսվել է 1924 թվականին, երբ Վիգելանդը Ֆրոնգերում գտնվող իր արհեստանոցում ստեղծեց կավե մակետը։ Դիզայներական աշխատանքները տևեցին 10 ամիս։ 1927 թվականին մի քանի հարյուր տոննա կշիռ ունեցող գրանիտե քարը Հալդեն քարի հանքից տեղափոխվեց զբոսայգի։ Քանդակի տեղափոխումը մակետից քարի վրա սկսվեց 1929 թվականին և տևեց 14 տարի։ 1944 թվականի ամանորին տեղի ունեցավ քանդակի բացումը։ Բացմանը մասնակցելու էին եկել 180000 մարդ։ Քանդակագործը ցանկացել է քանդակին տալ այնպիսի իմաստ, որ մարդու մոտ ցանկություն առաջանա հոգևոր աշխարհին ավելի մոտենա։

Կյանքի անիվներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսայգում է տեղադրված նաև 1933-1934 թվականներին պատրաստված «Կյանքի անիվ» ստեղծագործությունը։ Այն իրենից ներկայացնում է 4 մեծահասակ մարդկանցից և երեխայից կազմված կոմպոզիցիա։ Մարդկանց քանդակները այնպես է պատրաստված, որ դիտողը տեսնի նրանց անսահման ուրախությունն ու երջանկությունը։

Այլ տվյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսայգու քանդակների մեծ մասը պատկերում են տարբեր բնավորույթուն ունեցող մարդկանց։ Սակայն երբեմն մարդկանց քանդակներին Վիլգլենդը հաղորդում էր ապստրակտ պատկերներ։ Օրինակ քանդակներից մեկը իրենից ներկայացնում է նորածնի, որը հարձակվում է մեծահասակ մարդկանց վրա։ Այդպիսի քանդակներից ամենահայտնին «Զայրացած փոքրիկը» (Sinnataggen) քանդակն է, որը տեղադրված է զբոսայգու կամրջի վրա։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիգելանի քանդակների զբոսայգի» հոդվածին։