Օռլով (ադամանդ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
«Օռլով» ադամանդը Կայսերական գավազանի վրա

«Օռլով», Ալմաստե ֆոնդի յոթ պատմական թանկարժեք քարերից ամենախոշորը և հանրահայտը, որը 1784 թվականից զարդարում է Եկատերինա II-ի կայսերական գայիսոնը։

Առասպելներ ծագման մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալմաստը հայտնաբերվել է Հնդկաստանում 17-րդ դարի վերջին - 18-րդ դարի սկզբին։ Ըստ հասած տեղեկությունների՝ ալմաստը մշակման ժամանակ տաշելիս փոքրացել է։ Այս թեթև կանաչավուն երանգով սպիտակ ալմաստի զանգվածը սկզբնապես գնահատվել է 400 կարատ, բայց ադամանդի ձևով մշակման ենթարկվելուց հետո նրա քաշը կտրուկ իջավ և գնահատվում է 189,62 կարատ։ Սա այն հազվագյուտ ալմաստներից մեկն է, որ պահպանել է նախնական հնդկական երեսակումը։

18-րդ դարի այլ թանկարժեք քարերի նման «Օռլովի» վաղ պատմությունը կապվում է հնդկական տաճարի հետ։ Ըստ առավել հայտնի լեգենդներից մեկի մոտ 1750 թվականին այն Սերինգապատամի տաճարից Մադրաս է տարել մի բրիտանացի զինվոր, որն իրեն հինդուիստ էր ներկայացնում։ Ավելի հավանական է, որ «Օռլովն» ստացվել է Տավերնյեի նկարագրած «Մեծ Մողոլ» ալմաստի կրկներեսակումից՝ ամենայն հավանականությամբ Նադիր շահի կողմից տարվելով Պարսկաստան 1739 թվականին[1]։

«Օռլով» ադամանդի նկարը Մաքս Բաուերի «Թանկարժեք քարեր» գրքում՝ հարատարակված 1904 թվականին

Նվեր Եկատերինա II-ին[խմբագրել | խմբագրել կոդը]

Քարը ձեռք է բերել պալատական ակնագործ Իվան Լազարևը Ամստերդամում պարսիկ առևտրականից 400 հազար ֆլորինով (որոշ տվյալներով նա ամուսնացած էր վաճառականի ազգականուհու հետ)։ Այնուհետև Լազարևից գնեց կոմս Գ. Գ. Օռլովը և 1773 թվականին այն անվանակոչության առթիվ ծաղկեփնջի հետ նվիրեց Եկատերինա II-ին՝ վերականգնելու նրա բարեհաճությունն իր նկատմամբ։ Նվերի մասին լուրը տարածվեց ողջ Եվրոպայով, քանի որ ոչ մի եվրոպական միապետ չուներ այդ չափի ադամանդ։

Պակաս ռոմանտիկ վարկածով լազարևյան ադամանդը ֆավորիտը չէր գնել, գումար նրա համար չի վճարել և շատ կարճ ժամանակ է եղել այն նրա ձեռքում։ Քարը Ա. Գ. Օռլովի միջնորդությամբ գնել է հենց Եկատերինա II-ը՝ վճարելով դրա համար պետական գանձարանից։ Բայց որպեսզի կանխի խոսակցությունները իր շռայլության և անմիտ քայլերի մասին, նա մտածել էր մի ամբողջ ներկայացում, իսկ քարն ստացավ Օռլովի անունը[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Статья «Orlov diamond» в Британской энциклопедии
  2. «Փաստացի Գ. Գ. Օռլովը չի վճարել ադամանդի համար Լազարևին, որովհետև չի գնել այն, այլ պետական փողերով վճարել է դրա համար 4 մասով» (Е. В. Демидова. Дома рассказывают. Лениздат, 1991. Стр. 73.). Подробнее см.: А. П. Базиянц. Над архивом Лазаревых. Москва: Наука, 1982. Стр. 108-120 (ռուս.)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շահ - Ալմաստե ֆոնդի հավաքածուի ևս մեկ պատմական ադամանդներից մեկը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]