Օպտիկական ուժ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Օպտիկական ուժ, օպտիկական մեծություն, որը բնութագրում է ասիմետրիկ ոսպնյակներում և այդ ոսպնյակներից պատրաստված կենտրոնացված օպտիկական համակարգերում բեկման ունակությունը։ Չափվում է դիօպտրիաներով՝ (դ) կամ (դպտր), 1 դ = 1 մ−1 ։ Դիօպտրիան չի մտնում Միավորների միջազգային համակարգի միավորների մեջ և հանդիսանում է ոչ համակարգային միավոր[1]։

Ոսպնյակի կիզակետ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսպնյակի կիզակետն այն կետն է, որտեղ հատվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ընկնող և ոսպնյակով բեկված ճառագայթները, կամ նրանց շարունակությունները։ Ոսպնյակի օպտիկական ուժը հակադարձ համեմատական է նրա կիզակետային հեռավորությանը.

որտեղ

-ը ոսպնյակի կիզակետային հեռավորությունն է,

-ը՝ տվյալ միջավայրի բեկման ցուցիչը։

Հավաքող ոսպնյակի օպտիկական ուժը դրական մեծություն է՝ , քանի որ , իսկ ցրող ոսպնյակինը՝ բացասական՝։

Կիզակետային հեռավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ոսպնյակի կիզակետային հեռավորությունը ոսպնյակի գլխավոր օպտիկական կենտրոնից մինչև գլխավոր կիզակետ եղած հեռավությունն է։ Ի տարբերություն կիզակետային հեռավորության, որը հիմնականում որոշում է պատկերի չափերը, օպտիկական ուժը որոշում է փնջերի հատումը, որը հակադարձ համեմատական է կիզակետային հեռավորությանը։ Օպտիկական ուժը չափվում է դիօպտրիաներով[2]։ և օպտիկական ուժեր ունեցող ոսպնյակներից կազմված համակարգի օպտիկական ուժը որոշվում է հետևյալ բանաձևով՝

որտեղ -ն առաջին ոսպնյակի ետին գլխավոր հարթության և երկրորդ ոսպնյակի առաջնային գլխավոր հարթությունների միջև եղած հեռավորությունն է։ Բարակ ոսպնյակների դեպքում համընկնում է ոսպնյակների միջև եղած հեռավորության հետ[3]։ Սովորաբար օպտիկական ուժը օգտագործվում է ակնաբուժության մեջ կիրառվող ոսպնյակների դասակարգման ժամանակ, ակնոցների նշանակման դեպքում։ Ոսպնյակի օպտիկական ուժը որոշելու համար այն չափում են դիոմետր կոչվող օպտիկական սարքերով, որոնք հնարավորություն են տալիս չափումներ կատարել նաև աստիգմատիկ և կոնտակտային ոսպնյակների դեպքում[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Положение о единицах величин, допускаемых к применению в Российской Федерации. Արխիվացված 2013-11-02 Wayback Machine Утверждено Постановлением Правительства РФ от 31 октября 2009 г. N 879
  2. Greivenkamp, John E. (2004). Field Guide to Geometrical Optics. SPIE Field Guides vol. FG01. SPIE. էջ 7. ISBN 0-8194-5294-7.
  3. «ГОСТ Р 50606-93. Оптика и оптические приборы. Диоптриметры» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ հուլիսի 31-ին. Վերցված է 2015 թ․ հուլիսի 9-ին.