Օննիկ Մահտեսյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Մահտեսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Օննիկ Մահտեսյան | |
|---|---|
| Ծնվել է | մայիսի 6, 1894 (131 տարեկան) |
| Ծննդավայր | Զեյթուն, Օսմանյան կայսրություն |
| Վախճանի վայր | Կիպրոս |
| Մասնագիտություն | բանաստեղծ, գրող և լրագրող |
Օննիկ Մահտեսյան (մայիսի 6, 1894, Զեյթուն, Օսմանյան կայսրություն), հայ բանաստեղծ, գրող, հրապարակագիր, խմբագիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախնական կրթությունը ստացել է Պոլսի Կեդրոնական վարժարանում, ավելի ուշ նույն վարժարանում եղել է ավագ ուսուցիչ։ Մեծ եղեռնի օրերին տեղափոխվել է Երուսաղեմ, որտեղ մինչև 1918 թվականը վարել է Պատրիարքարանի դիվանատան քարտուղարությունը, ապա մեկնել է Կահիրե՝ ստանձնելով ՀԲԸՄ կենտրոնական վարչության քարտուղարի պաշտոնը։
Մամուլի մեջ լույս են տեսել նրա գրական և հրապարակախոսական երկերը։ Հեղինակ է նաև թատերական քրոնիկների։ 1919 թվականին Կահիրեում լուսյ է տեսել նրա բանաստեղծությունների «Արիւնի ճամբէն դէպի վերածնունդ» ժողովածուն։ Հետագայում պաշտոնավարել է Մելքոնյան կրթական հաստատությունում։ Հեղինակել է նույն հաստատության քայլերգը։ 1930-1932 թվականներին ընդմիջումով խմբագրել է Կահիրեի «Արև» պարբերականը[1]։
Օգտագործել է Օ․ Մ․ ծածկանունը[2]։