Օննիկ Արզուման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օննիկ Արզուման
Ծնվել էմարտի 1, 1880(1880-03-01) (144 տարեկան)
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահվան վայրԿոստանդնուպոլիս
Մասնագիտությունգրաշար և հրատարակիչ

Օննիկ Արզուման (մարտի 1, 1880(1880-03-01), Կոստանդնուպոլիս), հայ գրաշար, հրատարակիչ, տպարանատեր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օննիկ Արզումանը ծնվել է 1880 թվականի մարտի 1-ին Կ.Պոլսում։ Տասներկու տարեկանից սովորել է գրաշարություն (նաև բուլղարերեն) և մինչև 1896 թվականն աշխատել Կ. Պոլսի ամենամեծ՝ Պոյաճյանի տպարանում, 1896-1898 թվականներին՝ Վառնայում (Բուլղարիա)։ Կ. Պոլիս վերադառնալուց հետո աշխատել է «Արևելք» պարբերականի տպարանում, որտեղ տպագրել է նաև «Մասիս» օրաթերթը, 1899 թվականին Գ. Գայսերյանի տպարանում՝ Ղ. Բոլատի «Հանրագիտակ»-ը, եղել նրա «Ծաղիկ» օրաթերթի գրաշարապետը։ Վերջինիս հրատարակության դադարեցումից (1900) հետո որպես հրատարակիչ աշխատել է տարբեր տպարաններում («Ծաղիկի», Ռոգոս Սագայանի և այլն)։

1908 թվականին հիմնադրել է սեփական տպարան, որը գործել է մինչև 1920-ական թվականները, տպագրել է գեղարվեստական (Զ. Եսայան («Կեղծ հանճարներ», 1909), Թեոդիկ («Կաղանդ», 1910), Տ. Չյոկյուրյան («Վանքը», 1914), Վ. Թեքեյան, Սիամանթո, Խրիմյան Հայրիկ և ուրիշների), թարգմանական, կրոնոկան գրքեր, դասագրքեր և այլն (ավելի քան 200 անուն), ինչպես նաև «Կառափնատ», «Պարտիզակ», «Կավռօշ», «Մարմնամարզ», «Փարոս», «Ոստան», «Տաճար», «Րահնյումա», «Բժիշկ» և այլ պարբերականներ (գրաշարապետ՝ Վահրամ Գևորգյան)։

Օննիկ Արզումանը մահացել է 1922 թվականից հետո Կ.Պոլսում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։