Օմարի Հարդվիք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Օմարի Հարդվիկից)
Jump to navigation Jump to search
Օմարի Հարդվիք
Omari Hardwick on BTVR (cropped).jpg
Հարդվիքը 2015 թվականին
Հասակը179 սմ
Ծնվել էհունվարի 9, 1974 (45 տարեկան)
ԾննդավայրՍավաննա, Ջորջիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ՄասնագիտությունԴերասան
Ակտիվ շրջան2001-այժմ
Ամուսին(ներ)Ջենիֆեր Ֆաուչ
Երեխա(ներ)2
IMDbID 1165044
omarihardwick.com

Օմարի Լաֆիթ Հարդվիք (անգլ.՝ Omari Latif Hardwick, ծնվ.` հունվարի 9, 1974, Սավաննա, Ջորջիա), ամերիկացի դերասան։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ջորջիա նահանգի Սավաննա քաղաքում, Ջոյս և Քլիֆորդ Հարդվիքի ընտանիքում[1]: Սովորել է Ջորջիայի համալսարանում, որտեղ խաղացել է ֆուտբոլ և ցանկացել ընդգրկվել Ֆուտբոլի ազգային լիգայում (NFL), սակայն չի հաջողվել[1]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես դերասան Հարդվիքը իր առաջին նշանավոր դերը ստացել է 2004 թվականին թողարկված «Sucker Free City» ֆիլմում[2]: Հետագայում նա ավելի մեծ ճանաչում է ձեռք բերել «Saved» (2006) և «Dark Blue» (2009-10) հեռուստասերիալներում նկարահանվելով[3]: 2014 թվականից Հարդվիքը նկարահանվում է «Power» հեռուստասերիալում, որտեղ մարմնավորում է գլխավոր հերոս Ջեյմս «Գոսթ» Սեյնթ Պատրիկին[4]:

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին ամուսնացել է Ջենիֆեր Ֆաուչի հետ, ումից ունի երկու երեխա[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «Grandparents are fans of Omari Hardwick»։ Savannah Morning News։ Դեկտեմբերի 3, 2010։ Վերցված է Դեկտեմբերի 11, 2018 
  2. «Omari Hardwick Says Denzel Washington Saved Him From Homelessness»։ HuffPost։ Ֆետրվարի 10, 2016։ Վերցված է Դեկտեմբերի 11, 2018 
  3. «Omari Hardwick on Second Season of 'Dark Blue'»։ Essence։ Օգոստոսի 11, 2010։ Վերցված է Դեկտեմբերի 11, 2018 
  4. «'A-Team' Star Omari Hardwick Cast in Starz's 'Power' Drama From 50 Cent»։ The Wrap։ Օգոստոսի 21, 2013։ Վերցված է Դեկտեմբերի 11, 2018 
  5. «Omari Hardwick slams fan who criticized him for having a white wife»։ The Grio։ Հուլիսի 10, 2017։ Վերցված է Դեկտեմբերի 11, 2018 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]