Օկտոբաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օկտոբաս
Օկտոբասի տեսքը և համեմատությունը 1,65 սմ հասակ ունեցող կնոջ հետ
Տեսակերաժշտական գործիքի տեսակ
Որակավորումnecked box lutes played with a bow?
Հորնբոսթել-Զաքսի հանմակարգ321.322-71

Օկտոբաս (ֆր.՝ Octobasse, գերմ.՝ Octobass, անգլ.՝ Oktobass), ամենամեծ լարային գործիքը։ Այն պատկանում է ջութակների ընտանիքին և երկարությունը մոտ երեք մետր 50 սանտիմետր է։ Այժմ գործիքը հանդիսանում է թանգարանային նմուշ։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործիքն առաջին անգամ պատրաստվել է Ֆրանսիայում 1850 թվականին ֆրանսիացի վարպետ Ժան-Բատիստ Վուիյոմի կողմից։ Գործիքը արժանացել է կոմպոզիտոր Էկտոր Բեռլիոզի մեծ ուշադրությանը։ Նա այս գործիքի մասին գրել է իր «Մեծ գործիքավորման ձեռնարկ»-ում։

Լարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Գործիքը ունի երեք լար՝ դո, սոլ, դո։ Չափազանց մեծ լինելու պատճառով ավելացվել են որոշ պեդալներ գործիքի աջակողմյան մասում՝ նվագը հեշտացնելու նպատակով։ Ինչպես և մյուս լարային գործիքները այն նվագվում է աղեղի օգնությամբ։ Օկտոբասը կոնտրաբասից հնչողությամբ ցածր է ընդամենը երեք նոտայով։ Օկտոբասի ամենացածր նոտան կոնտր օկտավայի դոն է, իսկ կոնտրաբասինը մին։ Օկտոբասի ամենաբարձր նոտան՝ դոն, մեկ օկտավա ցածր է թավջութակի ամենացածր դոյից։ Օկտոբասի ամենացածր դոն կարող են վերարտադրել միայն որոշ արտադրության դաշնամուրներ և չափազանց հզոր երգեհոններ։

Քանի որ գործիքը չափազանց մեծ է և երկար օգտագործվում է հատուկ աթոռ, որի վրա նվագելիս կանգնում են նվագողները։

Օգտագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Նիկոլա Մոնետա

Օկտոբասին հիմնականում անրադարձել է Էկտոր Բեռլիոզը։ Նա այս գործիքը օգտագործել է իր 1855 թվականին կատարած Տե Դեումում։ Օկտոբաս նվագել է իր ժամանակաշրջանի կոնտրաբասիստ Բանժաման Բերլիոզը։ Այնուհետև կոմպոզիտորները ավելի կարևորություն են սկսել տալ կոնտրաբասին և օկտոբասը մնացել է քիչ հանդիպվող գործիք։ Այն հիմնականում կարելի է տեսնել որոշ թանգարաներում՝ Փարիզի Երաժշտության Թանգարանում և Վիեննայում։ Գոյություն է ունեցել նաև մեկ այլ թանգարանային օկտոբաս, որը վառվել է լոնդոնյան մի հրդեհի ժամանակ։

Ժամանակակից օկտոբաս նվագող երաժիշտներից է Նիկոլա Մոնետան։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]