Օկուրո Օիկավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օկուրո Օիկավա
及川奥郎
Ծնվել է1896
Իվատե, Ճապոնիա
Մահացել է1970
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունաստղագետ
Հաստատություն(ներ)Տոկիոյի աստղադիտարան (նախքան 1938 թվականը)
Գործունեության ոլորտաստղագիտություն
Ալմա մատերTokyo University? և Տոկիոյի համալսարան

Օկուրո Օիկավա (ճապ.՝ 及川奥郎, 1896, Իվատե, Ճապոնիա - 1970), ճապոնացի աստղագետ, աշխատել է Տոկիոյի աստղադիտարանում։

Առաջին ճապոնացի աստերոիդների հայտնաբերողը, ով աշխատել է Տոկիոյի աստղադիտարանում։ Նրա կողմից 1927 թվականի նոյեմբերին հայտնաբերված (1088) Միտակա աստերոիդը դարձել է առաջին ճապոնացու կողմից հայտնաբերված աստերոիդը։

Ընդհանուր առմամբ Օիկավան հայտնաբերել է 8 աստերոիդ[1]։

Նրա պատվին է անվանվել (2667) Օիկավա աստերոիդը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Փոքր մոլորակների հայտնաբերողներ». Փոքր մոլորակների կենտրոն. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մարտի 14-ին. Վերցված է 2011 թ․ հունվարի 1-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]