Գազմենդ Օկետա
Գազմենդ Օկետա Gazmend Oketa | |
Կուսակցություն՝ | Ալբանիայի ժողովրդավարական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան |
Մասնագիտություն՝ | ճարտարագետ |
Ազգություն | ալբանացի |
Ծննդյան օր | դեկտեմբերի 14, 1968 |
Ծննդավայր | Դուրես, Ալբանիա |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Գազմենդ Օկետա (ալբ․՝ Gazmend Oketa) (դեկտեմբերի 14, 1968, Դուրես, Ալբանիա), ալբանացի պետական գործիչ, Ալբանիայի Հանրապետության նախկին պաշտպանության նախարար։ Ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 14-ին Ալբանիայի Դուրես շրջանում։ Օկետան սովորել է Տիրանայի պոլիտեխնիկական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետում։ 2008 թվականի մարտի 22-ին պաշտոնազուրկ է եղել, իսկ նրա պաշտոնը զբաղեցրել է Ֆաթմիր Մեդին։
Գազմենդ Օկետան 2003 թվականին Ալբանիայի Դեմոկրատական կուսակցության թեկնածուն էր Դուրես շրջանից։ 2004-2012 թվականներին Դեմոկրատական կուսակցության փոխնախագահն էր Դուրես շրջանում, ինչպես նաև Ալբանիայի խորհրդարանում ներկայացնում էր դեմոկրատների շահերը[1][2][3]։
2012 թվականի մայիսին Օկետան մի խումբ դեմոկրատների հետ հիմնեց «Նոր դեմոկրատական ոգի» (ալբ․՝ Fryma e Re Demokratike) կուսակցությունը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ալբանիայի ՊՆ-ի կայքը Արխիվացված 2017-04-20 Wayback Machine (անգլ.)