Գազմենդ Օկետա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գազմենդ Օկետա
Gazmend Oketa
 
Կուսակցություն՝ Ալբանիայի ժողովրդավարական կուսակցություն
Կրթություն՝ Տիրանայի պոլիտեխնիկական համալսարան
Մասնագիտություն՝ ճարտարագետ
Ազգություն ալբանացի
Ծննդյան օր դեկտեմբերի 14, 1968
Ծննդավայր Դուրես, Ալբանիա Ալբանիա
Քաղաքացիություն  Ալբանիա

Գազմենդ Օկետա (ալբ․՝ Gazmend Oketa) (դեկտեմբերի 14, 1968, Դուրես, Ալբանիա), ալբանացի պետական գործիչ, Ալբանիայի Հանրապետության նախկին պաշտպանության նախարար։ Ծնվել է 1968 թվականի դեկտեմբերի 14-ին Ալբանիայի Դուրես շրջանում։ Օկետան սովորել է Տիրանայի պոլիտեխնիկական համալսարանի ճարտարագիտական ֆակուլտետում։ 2008 թվականի մարտի 22-ին պաշտոնազուրկ է եղել, իսկ նրա պաշտոնը զբաղեցրել է Ֆաթմիր Մեդին։

Գազմենդ Օկետան 2003 թվականին Ալբանիայի Դեմոկրատական կուսակցության թեկնածուն էր Դուրես շրջանից։ 2004-2012 թվականներին Դեմոկրատական կուսակցության փոխնախագահն էր Դուրես շրջանում, ինչպես նաև Ալբանիայի խորհրդարանում ներկայացնում էր դեմոկրատների շահերը[1][2][3]։

2012 թվականի մայիսին Օկետան մի խումբ դեմոկրատների հետ հիմնեց «Նոր դեմոկրատական ոգի» (ալբ․՝ Fryma e Re Demokratike) կուսակցությունը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]