Օկացե կիրճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օկացե կիրճ
Տեղագրություն Վրաստան, Խոնի շրջան
Կոորդինատներ42°26′52″ հս․. լ. 42°33′07″ ավ. ե.HGЯO
Տարածք1,35 կմ²
Կայքapa.gov.ge/en/eco-tourism/servisebi-da-tarifebi/CanyonofOkatse
Քարտեզ
 Okatse Վիքիպահեստում

Օկացե կիրճ (վրաց.՝ ოკაცეს კანიონი) բնության հուշարձան համանուն գետի վրա, որն առաջացել է էրոզիայի շնորհիվ։ Գտնվում է Վրաստանի Իմերեթի մարզի Խոնի շրջանում[1]։ Տեղակայված է Զեդա Գորդ գյուղի մոտ[2]՝ ծովի մակարդակից 520 մետր բարձրության վրա[3]։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օկացե կիրճի բնական հուշարձանը 14 կմ երկարություն ունեցող Օկացե գետի 2 կիլոմետրանոց հատվածն է։ Գետի հովտի էրոզիայից առաջացել է 3-6 մ, տեղ-տեղ 15-20 մ լայնությամբ կիրճ։ Խորությունը տատանվում է 20-ից մինչև 100 մետր։ Կիրճն ունի մի քանի ջրվեժ, ներառյալ Կինչխա ջրվեժի բնական հուշարձանը և մի քանի փոքրիկ լիճ, որոնցից մեկը՝ Օսկապոն, ունի 60 մետր երկարություն։ Որոշ տեղերում կիրճի ժայռերը գրեթե միաձուլվում են և առաջացնում բնական քարանձավներ, որոնցից հայտնի է Բոգան՝ կիրճի հատակի տեսարանով։ Բոգայից ներքև կիրճի խորությունը հասնում է 100 մետրի։ Երկրաբաններն այստեղ հայտնաբերել են տեկտոնական սալ, որը բարձրանում է Երկրի ընդերքից։ Հետևաբար, գետի հովտի ստորին հատվածը մի քանի տասնյակ մետրով բարձր է հովտի միջին հատվածի համեմատ։

Հովիտը փակվել է տեկտոնիկ ճեղքվածքով և ձևավորվել է Գորդյան լիճ, որի մեջ կուտակվել է կավ և ավազ[4]։ Կիրճի երկայնքով կան մի քանի քարանձավներ, որոնցից կարստային ջրերը թափվում են Օկացե գետը[3]։ Վերջինս հոսում է Մեծ Կովկաս լեռնային համակարգից և պատկանում է Ռիոն գետի ավազանին։

Բուսական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիրճի հովտի բուսականությունն օգտվում է կայուն ջրամատակարարումից և կիրճի յուրահատուկ միկրոկլիմայից, թեք ափերին աճում են բավականին մեծ ծառեր, ներառյալ հազվագյուտ և անհետացող նմուշները։ Գետի հովիտը ծածկված է անտառային թփուտներով[3]։ Նախապատմական ֆլորան ուսումնասիրվել է՝ վերլուծելով կիրճի Գորդյան լճի նստվածքները, որոնք ունեն 27 մետր և ավելի հաստություն։ Պլեյստոցեն դարաշրջանի Գորդյան լճի նստվածքները սեզոնային տեղումների հստակ վկայություններ ունեն, քանի որ յուրաքանչյուր տարի ունի զույգ համապատասխան շերտեր։

Պալինոլոգիական ուսումնասիրությունը բացահայտեց արխայիկ, այժմ անհետացած այս տարածաշրջանում բուսական աշխարհի տեսակների մնացորդներ, այդ թվում՝ ճահճային նոճի, տաքսոդիում, էնգելհարդիա, կարեյա և ցուգա։ Գորդյան լճի նստվածքների բարձր շերտերում այս բույսերի հետքեր չեն հայտնաբերվել, որոնք արտացոլում են կլիմայական օրոգենեզը[4]։

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինչխա ջրվեժ

Զեդա Գորդ գյուղի Օկացե կիրճի այցելուների կենտրոնից 6 կմ երկարությամբ հետիոտնային անցուղին սկսվում է Դադիանի պատմական անտառի 2300 մ երկարությամբ քարապատ հատվածով և տանում դեպի Օկացե կիրճի անցակետ, որտեղից սկսվում է 780 մ երկարությամբ կախովի ժայռոտ արահետը։ Այստեղից մի ճանապարհ ավարտվում է 20 մ երկարությամբ հարթակով, որը կախված է կիրճից և ապահովում է համայնապատկերային տեսարան։ Սա այցելուների սիրելի վայրն է թռչուններին դիտելու և սելֆի անելու համար։

Երկրորդ 645 մ երկարությամբ քարե սալարկված արահետը 989 աստիճան մետաղական աստիճաններով սահուն տանում է դեպի Օկացե գետը և կիրճի հատակը։ Այստեղ կիրճի լայնությունը 4 մետրից ոչ ավելի է, իսկ խորությունը՝ 50 մետր[3]։ Այցելուների կենտրոնից ձորի անցակետ կարելի է հասնել նաև մեքենայով կամ հեծանիվով[5][6]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Okatse Canyon in Georgia». Protected Planet. Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. National parks of Georgia, Okatse canyon
  3. 3,0 3,1 3,2 3,3 Okatse Canyon Agency of Protected Areas
  4. 4,0 4,1 (ka) ოკაცეს კანიონის ბუნების ძეგლი Agency of Protected Areas
  5. Okatse Canyon Trail Agency of Protected Areas
  6. Okatse Canyon Gallery Agency of Protected Areas