Օլեգ Մկրտչան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Օլեգ Մկրտչան
Ծնվել էմարտի 7, 1966(1966-03-07) (53 տարեկան)
ԾննդավայրԱրմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունգործարար

Օլեգ Մկրտչան (Մկրտչյան)[1] (ուկր.՝ Олег Артушевич Мкртчан, մարտի 7, 1966(1966-03-07), Արմավիր, Կրասնոդարի երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայկական ծագմամբ ուկրաինացի գործարար, միլիարդատեր, Դոնբասի արդյունաբերական միության գլխավոր տնօրեն:

2018 թվականի փետրվարի 8-ին Օլեգ Մկրտչանը ձերբակալվել է Մոսկվայի Բասմանի դատարանի կողմից 60 միլիարդ ռուբլի գումարի խարդախության համար[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թվականին ավարտել է Ստավրոպոլի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ «ինժեներ-տեխնոլոգ» մասնագիտությամբ, պաշտպանել է դիպլոմը։ 1997 թվականից աշխատում է «Դոնբասի արդյունաբերական միություն» ընկերությունում։ Ի սկզբանե զբաղեցրել է մետաղագործության վարչության պետի, իսկ ավելի ուշ՝ գործադիր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնը։ 2002 թվականից Միության գլխավոր տնօրենն է, զբաղվում է ընկերության օպերատիվ կառավարմամբ և համակարգում Դոնբասի արդյունաբերական միության խմբի մեջ մտնող ձեռնարկությունների կորպորատիվ կառավարման կառուցվածքը։

Մկրտչյանն ուղիղ կապ ունի ֆուտբոլի հետ՝ նա Դոնեցկի «Մետալուրգ» ֆուտբոլային թիմի համահիմնադիրներից մեկն է։ Զբաղվում է նաև ընկերության առանձին սոցիալական և բարեգործական ծրագրերով, որոնք ուղղված են ազգային մշակույթի, արվեստի և օլիմպիական սպորտի զարգացմանը։

Իրադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականին ըստ «Ֆոկուս» ամսագրի՝ Մկրտչանը Ուկրաինայի 200 ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 14-րդ տեղը: Կարողությունը գնահատվում է 1,25 միլիարդ ԱՄՆ դոլար։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնբասի ածխարդյունաբերության զարգացման գործում ունեցած ավանդի համար 1999 թվականին պարգևատրվել է «Հայրենիքի պաշտպան» շքանշանով։ 2001-2002 թվականներին պարգևատրվել է «Շախտյորի փառք» 2-րդ և 3-րդ աստիճանի գերազանցության նշաններով։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Традиционная армянская фамилия Мкртчян (հայ․՝ Մկրտչյան) приобрела нынешний вид при оформлении украинских документов.
  2. Олег Мкртчан арестован за старые долги

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]